Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հանձնակատարներ Վասիլիուն և Ֆյուլեն Երևանում կբանակցեն Արևելյան գործընկերության նախարարների հետ

Սեպտեմբեր 12,2013 20:55

Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հանձնակատար Վասիլիու Անդրուլան և Եվրոպական արտաքին գործողությունների գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը կներկայացնեն Եվրոպական միությունը  Արևելյան գործընկերության երրորդ ոչ-պաշտոնական երկխոսությանը, որը կկայանա ս. թ. սեպտեմբերի 13-ին՝ Երևանում: Հանդիպմանը կմասնակցեն նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ Արևելյան գործընկերության պետություններից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից;

Հանձնակատար Ֆյուլեն և գլխավոր քարտուղարի տեղակալ Շմիդը կմասնակցեն արտգործնախարարների նիստին ներկայացնելով ԵՄ Բարձր ներկայացուցիչ և հանձնաժողովի  փոխնախագահ Քեթրին Էշթոնին: Արևելյան գործընկերության և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից բացի Գլխավոր քարտուղարի տեղակալ Շմիդը կքննարկի արտաքին քաղաքականությանն այլ ընդհանուր հետքրքրության հարցեր՝ ներառյալ Իրանը, Սիրիան և  Եգիպտոսը:  Հանձնակատար Վասիլիուն ԵՄ նախագահող պետության՝ Լիտվայի Կրթության և գիտության նախարար Դաինուշ Պավալկու հետ կմասնակցի Կրթության նախարների առանձին նիստին:

Ոչ-պաշտոնական երկխոսության նիստերը կօգնեն նախապատրաստել ս.թ. նոյեմբերի 28-ից  29-ը Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը: Նիստերի շրջանակներում վերահաստատվում է ԵՄ հանձնառությունը Արևելյան գործընկերության զարգացման և ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

«Ոչ-պաշտոնական երկխոսությունները գերազանց հնարավորություն են գործընկերներ պետությունների հետ քաղաքական և տնտեսական բարեփոխումների գործընթացները քննարկելու ինչպես նաև առանձին որոլորտներում՝ տրանսպորտի, կրթության և այլն, համագործակցությունը խորացնելու նոր ուղիների բացահայտման համար: ԵՄ-ն հանձնառու է այս գործընկերության զարգացմանը՝ հիմնվելով իր գործընկեր պետությունների կողմից անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու ցանկության և հնարավորության վրա», ասաց հանձնակատար Ֆյուլեն Երևան մեկնելու նախօրեին:

Հանձնակատար Վասիլիուն կներկայացնի Էրազմուս+՝ ԵՄ-ն նոր կրթական, ուսումնական, երիտասարդության և սպորտի ծրագրով նախատեսված հնարավորություններն Արևելյան գործընկերության այն ուսանողների համար, որոնք նպատակ ունեն իրենց գիտական աստիճանյերի մի մասը ստանալ |ԵՄ համալսարաններում:

Հանձնաժողովը նախատեսում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները ծրագրի շրջանակներում ստանան տարեկան 400 մլն եվրո մարդկանց շարժունակության հնարավորությունների և համագործակցության համար: Ներկայումս Տեմպուս ծրագրով ֆինանսավորվող կարողությունների հզորացման ծրագրերը կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում Էրազմուզ+ ծրագրի միջոցով:

Գործող Տեմպուս և Էրազմուս Մունդուս ծրագրերն Արևելյան գործընկերության տարածաշրջանում իրենց մեկնարկից ի վեր մեծ հաջողություններ են գրանցել, և ես ուրախ եմ նշել, որ մենք կկարողանանք աջակցել ավելի շատ ուսանողների  Էրազմուս + ծրագրով: Որակյալ կրթությունը մեր հասարակությունների բարեկեցույան և կայունության համար հիմնարար դեր են կատարում: Առանց արդյունավետ գործող կրթական համակարգերի չի կարող լինել ոչ առաջընթաց, ոչ էլ՝ զարգացում, ասաց հանձնակատար Վասսիլիուն:

Արևելյան գործընկերության պետությունների ուսանողները նաև հնարավորթյուն կունենան ստանալ համատեղ մասթեր ծրագրերի կրթաթոշակներ: 

Ընդհանուր տեղեկություններ

Տարեկան երկու անգամ տեղի են ունենում Արևելյան գործընկերության ոչ-պաշտոնական երկխոսություններ՝ գործընկեր պետություններին հնարավորություն տալով մասնակից լինել գործընթացներին և բարձրացնելով արևելյան գործընկերության տեսանելիությունը:

Ակնկալվում է, որ Էրազմուս+ ծրագիրը, որը կփոխարինի շարժունակության ոլորտի գործող 7 ծրագրերին՝ ներառյալ Էրազմուս Մունդուս և Տեմպուս ծրագրերին, կհաստատվի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի կողմից այս աշնանը և կմեկնարկի 2014 թվականի հունվարին:  Նախատեսվում է, որ ծրագրի բյուջեն կկազմի 14.5 մլն եվրո:

2004 թվականից ի վեր ԵՄ-ն տրամադրել է 150մլն եվրո Էրազմուս Մունդուս ծրագրի միջոցով՝ հնարավորություն տալով Արևելյան գործընկերության մոտ 6000 ուսանողների և աշխատակիցների իրենց ուսումնառությունն ու վերապատրաստումը իրականավնել ԵՄ համալսարաններում: Շահառուներից 700-ը Հայաստանից են: Ավելի քան 200 հետազոտություններ իրականացնող մասնագետներ135 ինստիտուտներից ստացել են ֆինանսավորում Մարի Կուրի Ակցիայի՝  հետազոտողների աշխատանքային փորձառության զարգացման և վերապատչաստման ԵՄ շարժունակության ծրագրի շրջանակներում:

2007 թվականից, Տեմպուսը ներդրել է ավելի քան 100մլն եվրո Արևելյան գործընկերության համալսարանների ֆինանսավորման համար՝ նոր կրթական ծրագրեի, ուսուցիչների վերապատրաստման և տեխնիական վերազինման ուղղույթամբ:  2011 թովականից հետո զգալի ավելացել է Էրազմուս Մունդուս և Տեմպուս ծրագրերի ֆինանսավորումը:

2012 թվականին Էրազմուս Մունդուս ծրագրի բյուջեն կրկնապատկվել է կազմելով ավելի քան 35 մլն եվրո: Տեմպուսի շրջանակներում տարածաշրջանային ֆինանսավորման ծավալը 13մլն եվրոից ավելացել է կազմելով  42.5 մլն եվրո 2012 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30