Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ատոմակայանի համար նման լիցենզիա է ուզում ստանալ, քանի որ «Հայկական ԱԷԿ»-ում դեռեւս խորհրդային տարիներից ներկրված ու թերություններ ունեցող 7 հատ միջուկային վառելիքի հավաքվածներ կան, որոնք ատոմակայանը չի կարողանում պահել, ուստի դրանք արտահանելու համար համապատասխան լիցենզիա է ուզում:
««Հայկական ԱԷԿ»-ում ներկայումս գտնվում են 7 հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածներ, որոնք ԱԷԿ են ներկրվել` 3 հատը 1979թ. եւ 4 հատը` 1987թ-ին: Այս միջուկային վառելիքի հավաքվածները ունեցել են որոշակի թերություններ եւ այդ պատճառով հնարավոր չի եղել դրանց օգտագործումը: Այդ հավաքվածների պահելը «Հայկական ԱԷԿ»-ում» առաջացնում է դժվարություններ: Ներկայումս ԱԷԿ-ը պայմանագիր է ստորագրել ռուսական «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ, դրանք ՌԴ տեղափոխելու վերաբերյալ»,-գրված է կառավարություն ներկայացրած հիմնավորման մեջ:
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ, ըստ նախարարության հիմնավորման, եթե ատոմակայանին այդ նյութերն արտահանելու լիցենզիան տրվի, ՀՀ պետական բյուջեի մուտքերը կավելանան տարեկան 20 հազար դրամով:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ