Լրահոս
Օրվա լրահոսը

Ջաղինյանն՝ ընդդեմ «ռաբիզի»

Սեպտեմբեր 12,2013 18:33

Այսօր Ազգային ժողովում լսվեց ոչ միայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի՝ ՀՌԱՀ-ի, այլեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի՝ ՀՀՌԽ-ի 2012 թվականի գործունեության հաղորդումը:

ՀՀՌԽ նախագահ Ռուբեն Ջաղինյանը, որն այդ պաշտոնում Ալեքսան Հարությունյանին փոխարինում է այս տարվա մարտից, ներկայացրեց նախորդ տարվա ՀՀՌԽ-ի գործունեությունը, եւ խոստացավ, որ նոր եթերաշրջանում բոլորն ականատես կլինեն փոփոխությունների, հատկապես այն առումով, որ «ռեյտինգը, իհարկե, կարեւոր բան է, լավ բան է, որի համար պետք է կռիվ տալ, բայց կան շատ խորքային բաներ, որ պետք է չկորցնել ու պահել»:

Պատգամավորները, ու մասնավորապես, ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանը, վստահություն հայտնեցին, որ «բարձրաճաշակ եւ ոչ ռաբիզ» Ջաղինյանը Հանրայինի եթերը կմաքրի էժանագին սերիալներից եւ անճաշակ երաժշտությունից: Ի պատասխան՝ Ռուբեն Ջաղինյանը նկատեց.«Ռաբիզության հետ կապված՝ ասեմ, որ ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ Բեթհովենը դա շուն ա, Մոցարտը դա կոնֆետ ա, Չարենցը դա հազարանոց ա, Կոմիտասը դա փողոց ա: Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ ես ամեն ինչ անելու եմ, որ դա փոփոխվի: Ծրագրեր ենք անում եւ անելու, իսկապես փոխվելու է, կտեսնեք»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Նախ և առաջ թող հայերեն ու հստակ խոսող հաղորդավարներ ընդունի, ես չէմ հասկանում, թե մեր հաղորդավարները ինչ լեզվով են խոսում: Մեկ էլ վերջ տան արհեստական, ներկած դեմքերով հաղորդավարուհիներին, որոնք վարում են առավոտյան հաղորդում: Դեմքներն նայում ես, վախդ գալիս է: Թող նաև վերադարձնեն Նոր Տարին ազդարարող Արամ Խաչատրյանի վալսն ու Հրապարակի զանգերի ղողանջը: Չգիտեմ, թե որ հիմարի գլխով անցավ զանգերի փառահեղ ղողանջը փոխարինել վայրկյանաչափի նյարդայնացող տկտկոցով, մեկ էլ խաչատրյանական վալսը փոխարինել խորովածի սեղանի մակարդակի էժանագին տաշիտուշով ??? Ինքնուրույն ծրագիր մշակեք հայ հանդիսատեսի համար, այլ ոչ թե կիսատ պռատ թարգմանեք ռուսական կամ ամերիկյան հաղորդումները:

    • Վարդան says:

      Իսկ ինքը հայերեն շատ գիտի, որ մի հատ էլ հստակ խոսող, գրագետ հաղորդավարներ ընդունի? Ես վստահ եմ, եթե 5-րդ դասարանի թելադրություն տան՝ 2 կստանա: Ծիծաղելի է, երբ ռաբիսից ավելի ցածր մարդը՝ ռաբիսի դեմ պայքարի առաջամարտիկը պիտի լինի: Հիշում եմ, Ֆորտ Բոյարն էր վարում և բանալուն բաԼանի էր ասում…
      Ես ընդամենը մի մարդու գիտեմ, որը կարող էր շտկել հանրայինի այս խղճուկ վիճակը: Դա արվեստագետ, գիտնական, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանն է: Շատ մեծ շռայլություն է ազգի մեջ ունենալ նման հրաշալի մասնագետ և չօգտագործել նրա գիտելիքները, փորձը:

  2. Մի հայտնի երգչուհի աղավաղել էր(հեռուստատեսությամբ) Կոմիտասի«Գարուն ա ձուն ա արել»երգը:Տագնապահար հոդված գրեցի:Թերթը,իմ հոդվածն ուղարկել էր մշակույթի նախարարություն:Փոխնախագահ Ա.Պողոսյանը ինձ գրավոր հայտնել էր,որ համաձայն այս ինչ օրենքի(գրել էր ճշգրիտ համարը) ծրագրի(երգ,երաժշտություն)ընտրությունը ՈՐՈՇՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ(այսինքն հեռուստատեսային մաֆիան՝կարճ եմ խոսում):Այսինքն թքած ունենան եւ Մշակույթի նախարարության եւ թե կոմպոզիտորների միության ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ վրա:Ներողություն,իսկ այդ տխրահռչակ օրենքը ժամանակին Ազգային ժողովով չէ՞ր անցել,որ հիմա «խառնվել են իրար»…:Եւ հավատում եմ,որ հարգարժան Ջաղինյանը կփոխի,եւ՝ ոչ: Համենայնդեպս,Ջաղինյան ջան,արդեն ասել ես:

  3. Սեքս says:

    Խնդրում եմ Ձեր հաղորդավարուհիներին հագուստ կարելու համար թաշկինակի չափ կտոր չհատկացնեք՝ թե չե հաղորդավարուհիների մեծ մասը ուղիղ եթերում զբաղված են իրենց մարմնի ինտիմ մասերի ռեկլամով:

    Նրանց թվում է թե իրենց կուրծքը կամ մարմնի այլ ինտիմ մասերը մեկիկ-մեկիկ և մանրամասն ցուցադրելով,հեռուստադիտողին բարեգործություն են անում:

    Ազատեք մեզ այդ ամոթալի շոուից և բացատրեք դրանց որ իսկական հայ կանայք միմիայն իրենց ամուսիններին գիշերվա մթանը, այդ բաները ցույց տալիս՝ լրացուցիչ՝ պոռնոգրաֆիկ ցուցադրությունների կարիք չիք:

  4. Maxim says:

    Վերացրեք սերյալները, որը միայն և միայն անասնականն է քարոզում: Իսկ ռաբիզ երգերն ու պարերը չփորձեք ձեռք տալ, հատկապես՝ ուզունդարան: Եվ բաժակաճառերի դասընթացներ կազմակերպեք, անպայման բաժակը ձեռքին՝, նստած կանգնած ու պառկած:

  5. FORPOSTART says:

    Работа с настоящими профессионалами своего дела это счастье, Рубен Джагинян единственный человек в РА, который на сегодняшний день должен был стать председателем Совета Общественной телерадиокомпании Армении на телеканале «Հ1», так как он знает как делать кино, понятно, телевидение и кино – разные жанры, но я уверена, что он уберет с эфира тупые низкопробные армянские сериалы, криминальные сериалы, которые только деградируют народ, так же будет изменена редакционная политика, будут появляться познавательные программы. Я уверена что при управление Р.Джагиняна у Первого будут четкие требования к своим продуктам,не будет низкопробного слэнга а самое главное, что уберет на конец то самую низкопробную и паршивую музыку “рабиз”, которая уже уничтожает нашу культуру, я думаю, что вообще надо запретить эфир таким артистам, тем более на первом. Р.Джагинян очень успешный продюсер и управленец, который любит свой народ и страну. Кинематограф удивительное искусство. Это синтез национального театра, музыки, изобразительного искусства, литературы, философии. Кинематограф, как и все настоящее искусство понятен всем, но, всегда выражает национальное мировоззрение, национальную культуру. Джагинян один из не многих, который понимает киноматографию, телевидение, музыку и многое другое. Человек с интеллектуальный юмором, руководитель у кого способность к экстраполяции, способность к разработке нескольких проблем одновременно, одно из главных качеств лидера-устойчивость в ситуации неопределенности, которым он владеет отлично, понимание, способность к сотрудничеству, инициативный, сензитивный. Настоящий лидер обязательно заинтересован в том, что он оставит после себя, у него отлична развита заинтересованность в росте организации, которым он управляет. Многократно я говорила, что нужно создать независимый худ.совет и думаю, что под руководством Р.Джагиняна будет создан худсовет… для отбора песен в эфире радио и телевидения АРМЕНИИ.
    Я думаю, нужно создать комитет,под управлением Р.Джагинян, который будет регулировать вложение государственных денег, выдавая их только опытным студиям с «креативной историей». Удачи ему во всех начинаниях и терпения.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30