ՀՖՖ կայքէջը տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ի այսօր հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 12 աստիճան եւ զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը:
Մեր հավաքականն ընդհուպ մոտեցել է Top 50-ին: Աշխարհի 50 ուժեղագույն հավաքականների ցուցակ մուտք գործելու հնարավորությունը դեռ օրակարգում է: Դրա համար առաջին հերթին հարկավոր է հոկտեմբերի 11-ին Երեւանում հաղթել Բուլղարիային:
Լավագույն տասնյակը կազմում են Իսպանիան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիան, Կոլումբիան, Բելգիան Ուրուգվայը, Բրազիլիան, Հոլանդիան եւ Խորվաթիան: Իսկ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր մրցակիցները հետեւյալ հորիզոնականներում են. 4.Իտալիա, 23. Դանիա, 33. Չեխիա, 64. Բուլղարիա, 199. Մալթա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ