Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Աղջիկը պիտի մանկուց իմանա, որ հնազանդ է լինելու»

Սեպտեմբեր 12,2013 18:10

Այսօր Ազգային ժողովում հերթական անգամ հակասերիալային տրամադրություններ արտահայտելու առիթ էր ստեղծվել՝ լսվում էր ՀՌԱՀ-ի նախորդ տարվա գործունեության զեկույցը:

Առիթն օգտագործելով ելույթների ժամանակ մեր պատգամավորները ներկայացրին իրենց մտահոգությունները՝ կապված սերիալների, անճաշակ երաժշտության, էրոտիկա-պոռնոգրաֆիայի եւ այլնի միջոցով սերունդների փչացման հետ: Այս հարցում մեր տարբեր քաղաքական ուժերի պատգամավորները համակարծիք էին: Օրինակ, ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը նեղսրտում էր, որ եթերից մատուցվող երաժշտությունը «տաքսիստների ճաշակով» է. «Օրինակ, «Ռադիոջանը» լսում եմ, փշաքաղվում եմ, ամբողջությամբ կլկլոց է», Սպիտակցի Հայկոն է ամենաշատը եթեր ստանում եւ այլն: Բացի այդ պնդում էր, որ գովազդի ժամանակ հանկարծակի բարձրացող ձայնը ոչ թե ուշադրություն է հրավիրում, այլ հակառակ ազդեցություն է թողնում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին անհանգստացնում էր այն, որ փողոցում երեխաները խաղում են սերիալների հերոսների լեզվով, եւ դա արդեն իսկ ազգային անվտանգության հարց է դարձել:

Իսկ «Օրինաց երկրի» Հովհաննես Մարգարյանը կոչ արեց պոռնոգրաֆիայի, էրոտիկայի եւ սերիալների փոխարեն «պարբերաբար գովազդել» ազգային արժեքները, որպեսզի փոքր ժամանակվանից աղջիկ երեխան տեսնի, օրինակ, այն, որ եկեղեցում քահանան հարսին հարցնում է՝ հնազա՞նդ ես, աղջիկն ասում է՝ այո, եւ փեսան էլ ասում է՝ տեր եմ, ու իմանա, որ պետք է հնազանդ լինի: Այս առաջարկի հնչեցման ժամանակ դահլիճը եւ ԱԺ նախագահությունը մի կերպ էր զսպում ծիծաղը, սակայն, երբ նա ավելացրեց, որ «չնայած շատ է լինում, որ երկու տարուց տերը հնազանդ է դառնում, հնազանդը՝ տեր», արդեն չկարողացան զսպել իրենց:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30