Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Բավարարվենք նրանով, որ ՌԴ-ում մեր գինին վաճառվում է»»

Սեպտեմբեր 12,2013 17:57

ԱՊՀ ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովն այսօր Մաքսային միությանն անդամակցելու մասին Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց, որ այդ որոշումն իրականում անսպասելի չէր ՀՀ կառավարության համար. «Դինամիկայի մեջ պետք է նայել եւ վերհիշել անցյալը, ինտեգրացիոն ծրագիրը նայենք Եվրոպայի հետ եւ ինտեգրացիոն ծրագիրը՝ որպես պոստ-սովետական տարածք:

Առաջին զանգակը Եվրոպայի կողմից սա էր, երբ հայտարարվեց, որ դուք միաժամանակ չեք կարող ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը եւ լինել Մաքսային միության անդամ: Դա արդեն ցույց տվեց, որ կա հակասություն կողմերի մտածելակերպի եւ պլանների մեջ»:
Նա նշեց, որ գազի սակագինը Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում կարող է տարիներ անց մնալ նույնը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության վրա. «Սա պայմանագրի դրական կողմերից է: Ինչ վերաբերում է երկաթգծի կառուցմանը, մի քիչ կասկածելի է դեռ, կա աբխազական կողմը, կտեսնենք: Թե ինչ է լինելու այս դեպքում Եվրոպայի հետ՝ կշարունակվի՞ գործընթացը: Վիլնյուսում կլինի Հայաստանի պատվիրակությունը, բայց հարցը կայանում է հետեւյալի մեջ՝ ո՞րն է բրյուսելյան էլիտայի դիրքորոշումը լինելու այս հարցում՝ արդյոք փաստաթղթից կհանե՞ն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու փաթեթը՝ գլուխը պոկելով մարմնից: Դրանից որակը ոչ թե իջնում է, այլ որակը բացակայում է արդեն այդ փաստաթղթի մեջ: Գնալ այլ փաստաթղթի ստորագրմանը՝ ժամանակատար եւ ծախսատար է»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ «Սեպտեմբերի 3-ից հետո շատ գործընկերներ հաջորդ օրը սկսեցին ասել, որ շատ կանխատեսելի էր այդ որոշումը, մենք բոլորս գիտեինք, որ այդպես էլ պետք է լիներ: Այդպես չէ: Բոլորի մոտ հույսը կար:
Վարչապետն ասում էր սահման չկա, միանալը հնարավոր չի, փոխարտգործնախարարը…ՌԴ-ին մի բան էր պետք ապացուցելու, որ ես դեռ տարածաշրջանում ձայն ունեմ»:
Ըստ Թեւան Պողոսյանի, այդ որոշումը չէր բխում ՀՀ շահերից. «Ի՞նչ է տալու այդ միությանը միանալը՝ ներմուծել ղազախաբելառուսական կոռումպացված տրադիցիանե՞րը: Ի՞նչն էր մեզ գրավել, որ մենք մի դրական գաղափար տեսնեինք, որը մեր շահերից էր բխում: Եթե մենք ասում ենք, որ տարածաշրջանում կա ուժերի բալանս, մենք պետք է այդ ուժերի բալանսը պահպանեինք: Պետք է մեր կոմպլեմենտարիզմը գործադրեինք: Երբ ասում են՝ տնտեսության իմաստով, հասկանում եմ, որ հին կապերը կարեւոր են, գուցե մեր գինին ավելի հեշտ է վաճառել ռուսական շուկայում, քան եվրոպական: Եկեք որակական որեւէ փոփոխություն չանենք, բավարարվենք նրանով, որ ՌԴ-ում մեր գինին վաճառվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30