Լրահոս
Օրվա լրահոսը

81-ամյա կլարնետահարի բողոքը երգահանի, նրա որդու եւ «Առավոտի» դեմ կքննվի նոյեմբերին

Սեպտեմբեր 12,2013 17:51

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իր սեպտեմբերի 6-ի որոշմամբ վարույթ է ընդունել 81-ամյա կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանի բողոքը, ընդդեմ երգահան Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի, երրորդ անձ ճանաչված «Առավոտ» ՍՊ ընկերության օգտին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ:

Դատարանն այսօր «Առավոտ»-ին է ուղարկել իր այդ որոշումը, ինչպես նաեւ պատասխանողների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի պատասխանը: Ի դեպ, երկու օր առաջ էլ թերթը ստացել էր նաեւ հայցվորի բողոքը:
Դատարանը տեղեկացրել էր, որ բողոքի քննությունը նշանակվել է նոյեմբերի 7-ին, ժ.15.20-ին: Նախագահող դատավորն է Աստղիկ Խառատյանը:
Հիշեցնենք, որ ըստ Սեդրակ Հովհաննիսյանի, «Առավոտը» փետրվարի 14-ի իր «Հայցվորի ներկայացուցիչը Մանասերյանին գրագող անվանեց, իսկ երգահանը հայցվորին՝ խելքը գցած» խորագրի ներքո առաջին էջում հրապարկել է վիրավորանք, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալ, որը բողոքաբերը պահանջում է հերքել, եւ հատուցել իր գործարար համբավին հասցված վնասը:
Վիճահարույց հոդվածում, հայցվորը նշել էր, որ գնալու են մինչեւ վերջ, կապված հեղինակային իրավունքի պաշտպանության հետ: Ըստ Սեդրակ Հովհաննիսյանի «Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար, «Մի գնա, մի գնա», «Դու նորից ես գալիս» եւ շատ երգեր իրենն են, ոչ թե հայտնի եւ սիրված երգահանինը:
«Առավոտը» այդ վեճի հետ կապված հրապարակումից առաջ լսել էր նաեւ երկրորդ կողմին. «Կապվեցինք նաեւ Հասմիկ Մանասերյանի հետ: Նա դատը չի շահել, շահելու դատ չի ընդհանրապես: Ամոթ է, որ ինքն այդպիսի բան է անում: Ինձ թվում է մեծ մարդ է, խելքը գցել է, արժի՞ նրա խելքին ընկնել», իսկ երգահանի որդին էլ Աշոտ Հովնանյանն ասել էր. «Էդ խնդիրն ինքն է բարձրացրել, մի 6 ամիս առաջ եկավ մեր տուն, ասաց, որ Հասմիկ Մանասերյանի երգերը շատ է սիրում, հետո տեսավ, որ մայրս համեստ կին է, մտածեց՝ սպասի, երգերը ձեռից գողանամ»:
Ըստ պատասխանող կողմի դիրքորոշման, անձի՝ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքից կամ զրպարտությունից պաշտպանելու իրավունքին հակադրվում է այլ անձի ազատ արտահայտվելու իրավունքը, ուստի վիրավորանքի կամ զրպարտության մասով անհրաժեշտ է ապահովել այդ հակադիր իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը:
Պատասխանողները պնդելու են , որ անփոփոխ մնա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, բողոքաբեր կողմը պնդելու է հակառակը, պահանջելով բեկանել այդ վճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30