Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում քննարկվել է պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցը

Սեպտեմբեր 12,2013 17:46

Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անցկացրեց քննարկում՝ անհրաժեշտ միջոցներով պետությունների կողմից իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվության հարցի շուրջ:
Ի թիվս այլ անդամ պետությունների ներկայացուցիչների, ելույթով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով անդրադարձավ նշված թեմայի քննարկումը սեպտեմբերի 11-ի սարսափելի ողբերգության տարելիցի լույսի ներքո: Նա կարեւորեց պաշտպանելու պատասխանատվության հայեցակարգի կիրառմանը նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում տեղ գտած դրույթները, որոնք միտված են զանգվածային սպանությունների հանցագործության ռիսկերի նվազեցմանն ու այս առթիվ ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանն ուղղված օրենսդրական եւ քաղաքական առաջարկություններին:
Դեսպան Նազարյանը, մասնավորապես, կանգ առավ ատելություն սերմանող ճառերի ու հռետորաբանության հիմնախնդրին, որոնց միջոցով այսօր էլ շարունակվում են քաջալերվել ցեղասպանությունները եւ մարդկության հանդեպ այլ հանցագործությունները: Այդ համատեքստում նա նշեց, որ, ժամանակակից աշխարհում դեռեւս գոյություն ունեն պետական գործիչներ ու ղեկավարներ, որոնք հետեւողականորեն խրախուսում են այլ պետությունների եւ ժողովուրդների հանդեպ ռասիզմի ու անհանդուրժողականության քաղաքականության քարոզը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարեւորեց միջազգային ու ազգային մակարդակներում հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ կրթության դերը այլատյացությունը մերժելու գործում, որը խաթարում է մարդկային արժանիքները եւ հարցականի տակ դնում հասարակությունների համախմբվածությունը:
Դեսպանը նաեւ խոսեց ՄԱԿ-ի կանխարգելման ռազմավարության, օրակարգի ու մեխանիզմների կատարելագործմանը միտված Հայաստանի Հանրապետության ջանքերի ու քայլերի մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ
ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30