Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակչության երջանկությունը միջինից ցածր է

Սեպտեմբեր 12,2013 17:39

ԱՄՆ  Կոլումբիայի համալսարանի (Columbia University) «Երկրի ինստիտուտ» (The Earth Institute) կենտրոնը հրապարակել է երկրների վարկանիշը՝ ըստ բնակչության երջանկության՝ World Happiness Report 2013: Ծրագիրն իրականացվել է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Վարկանիշային նման առաջին ցանկը հրապարակվել էր 2012 թվականի ապրիլին: Երկրի բնակչության երջանկության մակարդակը ներառում է մի շարք բաղադրիչներ՝ սոցիալական բարեկեցություն, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, քաղաքացիական ազատությունների առկայություն, անվտանգության զգացում, ապագայի նկատմամբ հավատ, ընտանիքի կայունություն, կոռուպցիայի մակարդակ, կյանքի միջին տեւողություն եւ այլն:

Ցանկում կա 156 երկիր:  Ամենաերջանիկ բնակչությամբ երկիր է ճանաչվել Եվրոպայի հյուսիսում գտնվող Դանիան: Այստեղ երջանկության ինդեքսը 10 առավելագույնից 7,693 է:  Լավագույն տասնյակի 10 երկրից ութը Եվրոպայից են:

1.         Դանիա՝  7,693

2.         Նորվեգիա՝ 7,655

3.         Շվեյցարիա՝ 7,650

4.         Նիդերլանդներ` 7,512

5.         Շվեդիա՝ 7,480

6.         Կանադա՝ 7,477

7.         Ֆինլանդիա՝ 7,389

8.         Ավստրիա՝ 7,369

9.         Իսլանդիա՝ 7,355

10.       Ավստրալիա՝ 7,350

Մաքսային միության ջատագով Ռուսաստանը 68-րդն է՝ 5,464: Նրա հարեւաններն են Բելառուսը, Հունաստանը: Մաքսային միությանը միանալ պատրաստ Հայաստանը 156 երկրի մեջ 128-րդ է՝ 4,316` առավելագույն 10-ի կեսից քիչը: Մեր հարեւաններն են Կոնգոն, Հայիթին, Սիերա-Լեոնեն:

Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաերջանիկը Թուրքիան է՝ 77-րդ տեղ՝ 5,345: Իրանը 115-րդ՝ 4,643, Ադրբեջանը՝ 116-րդ՝ 4,604, Վրաստանը՝ 134-րդ՝ 4,187:

Կազմեց ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ ինչով երջանկանա հայաստանցին???? Լիսկայով, թե նրա մարդասպան որդուն ազատող իրավապահներով…. հայհոյող պաշտոնյաով, թե նրան արդարացնող այլ պաշտոնյաներով….

Պատասխանել ՀՀ քաղաքացի

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30