ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի (Columbia University) «Երկրի ինստիտուտ» (The Earth Institute) կենտրոնը հրապարակել է երկրների վարկանիշը՝ ըստ բնակչության երջանկության՝ World Happiness Report 2013: Ծրագիրն իրականացվել է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Վարկանիշային նման առաջին ցանկը հրապարակվել էր 2012 թվականի ապրիլին: Երկրի բնակչության երջանկության մակարդակը ներառում է մի շարք բաղադրիչներ՝ սոցիալական բարեկեցություն, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, քաղաքացիական ազատությունների առկայություն, անվտանգության զգացում, ապագայի նկատմամբ հավատ, ընտանիքի կայունություն, կոռուպցիայի մակարդակ, կյանքի միջին տեւողություն եւ այլն:
Ցանկում կա 156 երկիր: Ամենաերջանիկ բնակչությամբ երկիր է ճանաչվել Եվրոպայի հյուսիսում գտնվող Դանիան: Այստեղ երջանկության ինդեքսը 10 առավելագույնից 7,693 է: Լավագույն տասնյակի 10 երկրից ութը Եվրոպայից են:
1. Դանիա՝ 7,693
2. Նորվեգիա՝ 7,655
3. Շվեյցարիա՝ 7,650
4. Նիդերլանդներ` 7,512
5. Շվեդիա՝ 7,480
6. Կանադա՝ 7,477
7. Ֆինլանդիա՝ 7,389
8. Ավստրիա՝ 7,369
9. Իսլանդիա՝ 7,355
10. Ավստրալիա՝ 7,350
Մաքսային միության ջատագով Ռուսաստանը 68-րդն է՝ 5,464: Նրա հարեւաններն են Բելառուսը, Հունաստանը: Մաքսային միությանը միանալ պատրաստ Հայաստանը 156 երկրի մեջ 128-րդ է՝ 4,316` առավելագույն 10-ի կեսից քիչը: Մեր հարեւաններն են Կոնգոն, Հայիթին, Սիերա-Լեոնեն:
Տարածաշրջանում մեր հարեւաններից ամենաերջանիկը Թուրքիան է՝ 77-րդ տեղ՝ 5,345: Իրանը 115-րդ՝ 4,643, Ադրբեջանը՝ 116-րդ՝ 4,604, Վրաստանը՝ 134-րդ՝ 4,187:
Կազմեց ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
Իսկ ինչով երջանկանա հայաստանցին???? Լիսկայով, թե նրա մարդասպան որդուն ազատող իրավապահներով…. հայհոյող պաշտոնյաով, թե նրան արդարացնող այլ պաշտոնյաներով….