panorama.am. Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ թեկնածու Արա Զոհրաբյանի` բանավեճի հրավերը կայացավ, սակայն երրորդ թեկնածուի բացակայությամբ. Տիգրան Աթանեսյանի համար նախատեսված աթոռն այդպես էլ թափուր մնաց: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիգրան Աթանեսյանը հրաժարվել էր մասնակցել «հյուրանոցային բանավեճին»` իր հերթին հրավիրելով թեկնածուներին հեռուստատեսային բանավեճի:
Թեկնածուները նախ ներկայացրին իրենց ծրագրերը, խոսեցին անելիքներից, այնուհետև պատասխանեցին փաստաբանների ու լրագրողների հարցերին:
Արա Զոհրաբյանն ասաց, որ մի քանի մարզեր կատարած այցելություններից ու իրենց գործընկերների հետ հանդիպումներից եզրակացրել են, որ խնդիրներ, իսկապես, կան: «Մեր մարզային գործընկերները, իրոք, կտրված են Պալատից, օրինակ` Տավուշի մարզի մեր գործընկերները: Այն հիմնական խնդիրները, որոնք մեր մարզային փաստաբանները բարձրաձայնում են, վերաբերում էին վերապատրաստմանը: Մարզային փաստաբանների համար բարձր է նաև 5000 դրամ ամսական անդամավճարը», -հայտարարեց Արա Զոհրաբյանը:
Կրոմվել Գրիգորյանի ծրագրում փաստաբանների օգնության համար նախատեսվող հիմնադրամի ստեղծման հարցը հետաքրքրել էր փաստաբան Լիանա Բալյանին, և վերջինը թեկնածուից հարցրեց, թե ինչ միջոցներով ու ինչպես է ստեղծվելու այդ հիմնադրամը:
«Կլինեն փաստաբաններ, որոնք ունեն հնարավորություն և կարող են գումարներ տրամադրել, որի հաշվին կստեղծվի այդ հիմնադրամը: Իմ անձնական փորձով ես այդպես արել եմ, իհարկե, հետո չեմ հետաքրքրվել, թե ինչպես են ծախսվել այդ գումարները: Եթե դա շարունակություն ունենար, շատ լավ կլիներ», -հավելեց Կրոմվել Գրիգորյանը: Ֆինանասկան հոսքերի թափանցիկության վերաբերյալ հարցին ի պատասխան, Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի կարող դնել Պալատի ֆինանսական հարցերը, քանի որ փաստեր չունի: Լրագրողի հարցին, թե բավարարո՞ւմ է Փաստաբանների պալատի գործունեության հրապարակայնությունը, Կրոմվել Գրիգորյանը բացասական պատասխան տվեց:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում