Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ապամոնտաժվել է Չարենցի 63 հասցեի բնակելի տներին և փողոցի երթևեկելի հատվածին անմիջապես հարակից տարածքում գտնվող հեղուկ վառելիքի վաճառքի տաղավարը:
Ապամոնտաժումն ու գործունեության դադարեցումն իրականացվել է՝ հաշվի առնելով տաղավարի ոչ սահմանված վայրում գտնվելն ու բնակիչների անվտանգության և տվյալ հատվածում բնականոն երթևեկի ապահովման անհրաժեշտությունը:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների կողմից նմանօրինակ տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարդացեք նաև