Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանն այսօր վտանգված է այլ կերպ»

Սեպտեմբեր 12,2013 17:05

Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը մի շարք հայտնի վերլուծաբանների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպել «Հայաստանի նոր ընտրությունը. Տնտեսական եւ քաղաքական ապագայի սցենարներ» թեմայով:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ փորձել են կառավարության ներկայացուցիչների էլ հրավիրել, բայց չեն եկել քննարկմանը:
Ռիչարդ Կիրակոսյանի մեկնաբանությամբ՝ «ՀՀ նախագահը փակել է դուռը, բայց չի կողպել, որ քննարկենք: Ճի՞շտ է, որ ճնշումներ են եղել ՌԴ-ի կողմից, եթե ճիշտ է, դա խորը խնդիրներ է առաջացնում, որ գործընկերների պահվածքն այդպիսին չպիտի լիներ: Մյուս կողմից, եթե ճնշում չի եղել, հարց է ծագում, թե ինչու Սերժ Սարգսյանը տեղի տվեց: Այս որոշումը բերեց ավելի մեծ եւ հիմնարար խնդրի: Նախարարները եւ ՀՀ կառավարությունը փաստացիորեն տեղեկացված չէին եւ պատրաստ չէին նման լուրջ սխալի՝ քաղաքականության մեջ: ԵՄ-ն տեղեկացված չէր եւ նույնիսկ խաբված է, եւ սա վտանգ է առաջ բերում ՀՀ-ի համար: ՀՀ-ին նայում են այլ կերպ: Հայաստանն այսօր վտանգված է եւ վտանգված է այլ կերպ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կառավարության ներկայացուցիչները քննարկմանը գային որ ,,ի՞նչ անի,,: Ուրիշ բան, երբ խաշի ու
    խորովածի սեղանի շուրջ հրավիրվավ լինեին: Այ, այն ժամ ցույց կտային իրենց գիտելիքները,՝
    բաժակաճառերի բնագավառում, և շալլախոյի, ու ուզունդարայինը պարի արվեստում: Ուրեմն գահը
    և աթոռները զավթել են, որ քննարկմա՞նը գան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30