Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը` իշխանությանը. «Թող հոկեյի դարպասապահի գլխարկ հագնեն, ամրանան, որ դիմակայեն հարվածներին» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2013 16:52

«Ի՞նչ մեկնաբանեմ. մարդկանց հետ խաղացրին, խաղացրին, խաբեցին, հետո ուրիշ բան արեցին: Այս եվրոպացիները գժվել են: Անկախ իրենցից ասում են` էս ի՞նչ կատարվեց, էս ո՞նց կատարվեց»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս եք մեկնաբանում Եվրամիության Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի երեկվա կոշտ հայտարարությունները  և մասնավորապես այն, որ նա շեշտեց, թե Մաքսային միությունն անհամատեղելի է ԽՀԱԱԳ համաձայնագրերի հետ, այսպես արձագանքեց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը: 

Հետաքրքրվեցինք` ՀՀ իշխանություններն ինչպե՞ս պետք է դուրս գան ստեղծված իրավիճակից: Պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Մարդասպանին կազատեն: Սա էլ է չէ՞ ձև: Գիտեն` Մաքսային միությամբ են զբաղված, ուստի կդիմեն այդ քայլին: Այս իշխանությանը մարդասպաններ են պետք, նրանք ինչ-որ բանի պատրաստվում են»:
«Եվրոպացի պարոններին» դիմելով` Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Հայաստանի հետ այդ խաղերը, տաղերը այդպես չէր կարելի վարվել: Իրենք այսօր դեռ մեղմ են արտահայտվում, քանի որ իրենք են սխալվել, իրենց սխալը պիտի լղոզեն: Վաղը մյուս օրը որ տեսան, թե ոնց են խաբվել, ամեն ինչ հիշելու են: Հիշելու են նաև մեր ընտրությունները, իրենց Պրեսկոտին: Դեռ հույս ունեն, որ հետ կպտտվի ամեն ինչ, բայց որ տեսան`հետդարձ չկա, տեսեք` ինչեր են անելու: Ասոցացման պայմանագրով մենք ոչ մի բանի չենք հասնելու, քանի որ այն դիվիդենտները, որ պիտի շահեինք, չենք շահելու: Մաքսային միությանը անդամակցելով `բնականաբար մեզ համար Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունների դուռը փակվեց: Մնացածը դեկլարատիվ բաներ են»:
Մեր դիտարկմանը` ՀՀ իշխանությունները սպասում են Ֆյուլեի այցին Հայաստան, ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: Պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Թող հոկեյի դարպասապահի գլխարկ հագնեն, ամրանան, որ դիմակայեն հարվածներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30