Սելենա Գոմեսի՝ Ռուսաստանում եւ ԱՊՀ մի քանի երկրներում կայանալիք մենահամերգի հետաձգման մասին լուրերը կազմակերպիչները հերքել են: Նրանք հրապարակել են հաղորդագրություն, որում ասված էր, որ համերգը չի հետաձգել: Նրանք նաեւ ներկայացել են Սելենա Գոմեսի ելույթ ունենալու հետ կապված իրավիճակը: Հայտնում է 7days.ru-ն: Կազմակերպիչների խոսքով՝ ծագել են որոշ խնդիրներ կապված ելույթ ունեցողների վիզաների տրամադրման հետ:
«Իսկապես հիմա խնդիր կա՝ կապված արտասահմանյան աստղերին՝ Ռուսասաստանի Դաշնությունում կարճաժամկետ աշխատանքային այցի համար նախատեսված վիզներ տրամադրելու հետ: Այս խստացման պատճառ են դարձել Մադոննայի եւ Լեդի Գագայի մենահամերգների ժամանակ նրանց պահվածքը, ինչպես նաեւ՝ Bloodhound Gang խմբի բասիստի սկանդալային արարքը: Վերոնշյալ աստղերի պահվածքի պատճառով ռուսական իշխանությունները որոշել են վերանայել արտասահմանյան երաժշտական եւ մշակութային խմբերին վիզաների տրման կարգը»,- հայտնել է «Русская Академия Развлечений» գործակալությունը, որը զբաղվում է Սելենա Գոմեսի Ռուսաստանում համերգների կազմակերպման աշխատանքներով:
Վիզայի տրամադրման նոր կարգի մասին Սելենա Գոմեսին առավել ուշ են ասել, այդ պատճառով նրա հետ աշխատող անձնակազմը հայտնել է, թե երգչուհին չի ցանկանում ավելի ուշ եւ նոր կարգերով գրանցել վիզան, երգչուհին մեղադրել է կազմակերպող եւ նույնիսկ փորձել է չեղյալ համարել իր մենահամերգները Ռուսաստանում եւ ԱՊՀ մի քանի երկրներում. հայտնում է նույն գործակալությունը եւ ավելացնում, որ Սելենա Գոմեսի վերջնական որոշումը կհրապարակվի այսօր երգչուհու պաշտոնական կայքում: