«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի հարավային շրջաններում երեք օր շարունակ տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Ընդհարումներ են եղել նաև մայրաքաղաք Անկարայում և երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլում։
Անկարգությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ ենթադրաբար ոստիկանների հետ բախման հետևանքով երկու օր առաջ մահացել է 22-ամյա Ահմեթ Աթաքանը։
Հունիսին մեկնարկած ցույցերի մասնակիցները պահանջում են վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության հրաժարականը։
Արմեն Քոլոյան