Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն միանգամայն ճիշտ է համարում Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը

Սեպտեմբեր 12,2013 15:44

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հանրապետական խորհրդի նիստ:
Քննարկվեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության և դրա հետևանքների վերաբերյալ հարցը:
Ընդարձակ հաղորդումով հանդես եկավ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա ներկայացրեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման առավելությունները, ինչպես նաև Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացի առանձնահատկությունները:
Նիստում ելույթ ունեցողները բազմակողմանի վերլուծության ենթարկեցին քաղաքական վեկտորի ընտրության առանձնահատկությունները և մեր երկրի և հասարակության կողմից համապատասխան գործողությունների իրականացումը, որոնք պաշտպան կլինեն մեր ազգային ինքնության պահպանմանը և զարգացմանը: Քննարկման արդյունքում ընդունվեց հետևյալ հայտարարությունը:
“Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր ծրագրային սկզբունքներին, գնահատելով Հայաստանի Հանրապետության խորը և համապարփակ, բազմաբովանդակ կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, բացարձակ ձեռքբերում համարելով ազգային-պետական անվտանգության համակարգի գոյությունը, կառուցված Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ միասին, միանգամայն ճիշտ և վստահելի դաշնակցին համազոր որոշում է համարում Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը:
Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական և թե՛ սոցիալական զարգացման շահերից, հնարավորություն ընձեռելով հիմնադիրներից մեկը դառնալու ապագա Եվրասիական միության կազմավորման գործընթացում:
Գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միության անդամ պետությունների հետ բանակցություններում հետևողականորեն պետք է ներկայացնեն ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում համապատասխան փոխշահավետ համագործակցության մեխանիզմների ստեղծումը` որևէ պարագայում երբևէ չանտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսական շահերը, քանի որ Արցախի տնտեսական կառույցները փաստացի գործում են ՀՀ մաքսային տարածքում:
ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերահաստատման գործընթացում ոչ պակաս նշանակություն ունի ներկա աշխարհաքաղաքական խառնաշփոթ իրավիճակի մշուշոտ հեռանկարը, ինչը ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի անվտանգության թե՛ ամրապնդման, թե՛ թուլացման գործում:
Միաժամանակ գտնում ենք, Մաքսային միությանը միանալը ամենևին էլ չի խոչընդոտում մյուս երկրների և միությունների հետ համագործակցությանը: Եթե Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը Ասոցացման պայմանագրի շրջանակներում և յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ և Մաքսային միության և ապագա Եվրասիական միության անդամ երկրների միջև: Մի բան, որը որոշակիորեն կբացառեր հակամարտության սաղմերի գոյավորումը: Առավել ևս, որ արդի իրավիճակում անհրաժեշտ է լինել այն ճամբարում, որտեղից խաղաղությանը, մարդու և ժողովուրդների իրավունքների իրական պաշտպանությանը, նրանց ինքնության պահպանմանը և զարգացմանն ուղղված համապատասխան քայլեր են ձեռնարկվում:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
Երևան, 11.09.2013թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30