Սեպտեմբերի 9–ին տեղի ունեցավ «ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի» 7-րդ հերթական եռամսյակային համակարգող հանձնախմբի ժողովը:
Թվինինգ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը հզորացնելու մտավոր սեփականության իրավունքների կիրարկումը, ինչպիսիք են հեղինակային իրավունքը, ապրանքային նշանները և արտոնագրերը: Հիմնական գործընկերներն են մտավոր սեփականության ոլորտի հանցագործությունների և իրավախախտումների հետ առնչվող համապատասխան բաժինները ՀՀ Ոստիկանությունում, Մաքսային ծառայությունում, Դատական դեպարտամենտում, Գլխավոր դատախազությունում և Մտավոր սեփականության գործակալությունում: Սույն գերատեսչությունները համագործակցում են Եվրոպայի համարժեք հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով բարեփոխել օրենսդրությունը և ներկայացնել միջազգային և ԵՄ լավագույն փորձը՝ մտավոր սեփականության ոլորտի հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի գործում:
Հանդիպման ընթացքում թվինինգ ռեզիդենտ խորհրդական տիկին Յաննե Վելլենդորֆը համակարգող հանձնախմբի անդամների հաստատմանը ներկայացրեց հաջորդ քառորդի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև մի շարք գործունեություններ, որոնք Թվինինգ ծրագիրը կազմակերպում է իր ծրագրի շրջանակներից դուրս, ինչպես օրինակ Հայաստանի Սլավոնական համալսարանի ուսանողների համար հեղինակային իրավունքին նվիրված դասընթացը: Նա ընդգծեց նաև ծրագրի վերջին փուլի կարևորությունը, որն ուղղված է մտավոր սեփականության ոլորտի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը: “Տարբեր կազմակերպություններ և հաստատություններ տարաբնույթ գործունեություններ են իրականացնում, որոնք ուղղված են հանրության իրազեկման բարձրացմանը, և նմանատիպ գործունեությունների համակարգումը կդառնա հաջողության բանալին»:
Ծրագրի ավարտը նախատեսվում 2014 թ.-ի հունիսի վերջին: