Լրահոս
Օրվա լրահոսը

Գնահատվել են 51 պետական մարմինների կայքերում տեղեկությունների առկայությունը, ամբողջականությունը, հրատապությունը եւ մատչելիությունը

Սեպտեմբեր 12,2013 15:14

«Մոնիթորինգի ենթարկված 51 կայքերից 32-ը` մեկ տարվա ընթացքում համեմատած նախորդ տարվա տվյալների բարելավվել են իրենց ցուցանիշները, սակայն շատ են թերությունները, որոնք խոսում են այն մասին, որ պետական մարմինները ամբողջությամբ պատրաստ չեն ներկայացնել հանրային նշանակության տեղեկատվությունը հանրությանը»,-այսօր Պետական մարմինների տեղեկատվության մատչելիության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից (ԽԱՊԿ) 2013 թվականի մայիսի 1-ից օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիթորինգի արդյունքում ՀՀ նախարարությունների, գերատեսչություններ եւ կառավարությանն առընթեր մարմինների կայքերի վարկանիշային աղյուսակում առաջատար է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը, որը համեմատած նախորդ տարվա ցուցանիշի բարելավել է իր դիրքերը 15 տոկոսով: Աղյուսակում վերջին հորիզոնականում է հայտնվել ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Բանախոսի պնդմամբ մոնիթորինգը կոմիտեի` 2010 թվականից իրականացված գործունեության տրամաբանական շարունակությունն էր: Մոնիթորինգ իրականացնում են ոչ թե այն կամ այն կայքին ամոթանք տալու, այլ տվյալ գերատեսչությունների հետ համագործակցելու եւ հանրային նշանակության տեղեկատվությունը առավել հրապարակային դարձնելու նպատակով: Իրականացված մոնիթորինգի նպատակն էր ներկայացնել կայքերի տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու:
ՀՀ մարզպետարանների կայքերի վարկանիշային աղյուսակում առաջատար է Սյունիքի մարզը, վերջին հորիզոնականում` Շիրակինը: ՀՀ նախագահի, ՀՀ ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքերի համար վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ այս մարմինների գործառույթներն ու դերը, ինչպես նաեւ հրապարակման համար անհրաժեշտ տեղեկատվությունների քանակը տարբեր են:
Համաձայն իրականացված մոնիթորինգի` պաշտոնական կայքերը շատերին բնորոշ են նաեւ թերություններ տվյալ նախարարությունում կամ գերատեսչությունում թափուր աշխատատեղերի ցանկի, դրանք զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգի, այդ մրցույթների արդյունքների եւ դրանց բողոքարկման հնարավորությունների մասին տեղեկատվության բացակայությունը:
Հաճախ բավարար ներկայացված չեն տվյալ պետական կառույցի եւ նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները դատական կամ վարչական կարգով վիճարկելու վերաբերյալ տեղեկատվությունները:
Հետազոտության հեղինակների կարծիքով ` բոլոր թերությունները, որոնք արձանագրվել են մոնիթորինգի ընթացքում, հաջողությամբ կարող են վերացվել, քանի որ տվյալ փուլի արդյունքների հրապարակումից հետո սկսվում է համագործակցության ժամանակաշրջանը՝ պետական մարմինների ներկայացուցիչները, ԽԱՊԿ մոնիթորինգի խմբի փորձագետների հետ համագործակցելով, կկատարելագործվեն պաշտոնական կայքերը:
Մոնիթորինգի շրջանակում ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են երեք խմբի: Ի տարբերություն նախորդ մեթոդաբանությունների, ներկա մոնիթորինգն իրականացվել է նոր մեթոդաբանությամբ, որը հիմնված է EXMO ավտոմատացված տեղեկատվական համակարգի վրա, որը մշակվել է Սանկտ Պետերբուրգում գործող տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը եւ տրամադրել է ԽԱՊԿ-ին` Հայաստանում կիրառելու համար: ԽԱՊԿ-ն այն մեթոդաբանությունը տեղայնացրել է:
Կայքերում գնահատվել են տեղեկությունների առկայությունը, ամբողջականությունը, հրատապությունը եւ մատչելիությունը:
Կայքերի դիտարկումներն իրականացվել է 152 չափորոշիչով, որոնցից 131 –ը բովանդակային են, իսկ 21-ը` տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա հատուկ մշակված բանաձեւով հաշվարկվել են տեղեկությունների քանակական եւ որակական գործակիցները, որից հետո` հիմնական ցուցանիշը` տեղեկատվական թափանցիկության գործակիցը: Այս գործակցի նվազման կարգով էլ ձեւավորվել է պետական կառույցներ կայքերի վարկանիշային աղյուսակը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30