Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավոր ցույցեր Երեւանում` ի պաշտպանություն Սիրիայի դեպքերի խաղաղ կարգավորման

Սեպտեմբեր 12,2013 15:13

«Հայ ժողովուրդը պարտավոր է «ոչ» ասել Սիրիայում կատարվող եղեռնին, մենք պարտավոր ենք մեր «ոչ»-ն ասել, որ իմանան, որ մենք այս պահին զորակցություն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին, նրա ընտրված իշխանությանը, մենք չենք կարող անտեսել պատմության դասերը»,-այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց պատմաբան Արմեն Կարապետյանը` նշելով, որ որքան էլ մեզ հրամցնեն, թե Սիրիայում տեղի ունեցող վայրագությունները ընդդիմության ընդվզման արդյունքն են, ապա չարաչար սխալվում են` հավանական չհամարելով, որ տեղի բնակչությունը նման կերպ կավերեր սեփական երկիրը: «Դրանք միջազգային վարձկաններն են, եւ շատ լավ գիտենք, թե ինչպես են այսօր ուրիշի երկիր ներխուժում եւ տվյալ երկիրը քանդում»,-ընդգծեց նա:

Վերջինս կարծում է, որ Սիրիայի դեպքերի հետեւում կանգնած է ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ Թուրքիան եւ Ադրբեջանը. «Թուրքիան գործում է այնտեղ ակնհայտ կերպով, Ադրբեջանը առայժմ թաքուն, քանի որ Թուրքիայի հետ է: Թուրքիայի ակտիվությունն այս հարցում կայանում է նրանում, որպեսզի մերձավոր արեւելքում հայ համայնքները էլ ավելի թուլանան, կազմալուծվեն` սփռվելով ավելի հեռավոր երկրներ»,-ասաց նա` հավելելով, որ անհատապես կցանկանային օգնել Սիրիայի ժողովրդին, սակայն նրբանկատ ձեւով, որպեսզի Թուրքիայի կողմից այնտեղ չվերածվի հակահայկական հիստերիայի:
«Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական կազմակերպություն կենտրոնի նախագահ Արայիկ Սիմոնյանն էլ հանդես գալով կազմակերպության բոլոր անդամների անունից, ցանկություն հայտնեց, որ այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծում ստանա:
Արմեն Կարապետյանն էլ չբացառեց, որ առաջիկայում ակցիաների տեսքով ցույցեր կլինեն` ի պաշտպանություն Սիրիայի դեպքերի խաղաղ կարգավորմանը` նկատելով, որ սա ոչ միայն մտավորականության եւ ազատամարտիկների խնդիրն է, այլ ողջ հայության: «Հայ մտավորականը պարտավոր է ձայն բարձրացնի: Այսօր մեզ համակիր է նաև Հայ գրողների միավորումը և համոզված եմ, որ էլի ուրիշ կազմակերպություններ կմիանան»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30