Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահ «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 12,2013 14:23

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին` Մաքսային միությանը միանալուց ի՞նչ է շահում ԼՂՀ-ն: «Բայց Հայաստանի Հանրապետությունն է Մաքսային միությանն անդամակցում, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը: Ղարաբաղն անկախ պետություն է»: Հստակեցնող հարցին՝ մաքսակետե՞ր են դրվելու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք: Ես նորից եմ կրկնում, նախագահը տվել է իր համաձայնությունը՝ անդամակցելու Մաքսային միությանը, դրանից հետո պետք է լինի ծավալուն գործընթաց: Երբ որ մենք կունենանք պայմանները, պայմանագրերը, ձևաչափերը, այն ժամանակ մենք կքննարկենք և կհասկանանք: Դա պետք է բխի Հայաստանի շահից, մենք պետք է ունենանք մեր շահը՝ տնտեսության մասով, բոլոր առումներով, քաղաքական առումներով: Մենք դեռ չգիտենք, թե այդ շահը որն է լինելու, մենք բանակցելու ենք»: 
Միաժամանակ Աբրահամյանն ասաց, որ ինքը կողմնակից է Մաքսային միությանն անդամակցությանը, «որովհետև դրված է հիմքում պետության շահը»:
Իսկ եթե Հայաստանը դրանից շահ չունենա, կարող է չստորագրել համաձայնագիրը, «մենք ոչ ոքի գերին չենք», մանավանդ, որ փաստաթուղթն էլ դեռ չկա:
Իսկ ինչի՞ն են համաձայնություն տվել ՀՀ իշխանությունները, եթե փաստաթուղթը չկա, հարցին էլ պատասխանեց՝ «Անդամակցելուն: Այսօր մեր ռազմավարական գործընկերը, մեր տնտեսության ամբողջ կապը Ռուսաստանի հետ, մեր շուկան Ռուսաստանն է»:
Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ չի կարծում, թե ԵՄ պաշտոնյաները զարմացած են Հայաստանի այս որոշումից. «Հիմա էլ ենք ուզում նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, եթե ինքն ասում է, որ չի ուզում` դա իր գործն է»:
Դիտարկմանը, որ ԵՄ պաշտոնյաները շեշտում են՝ Ասոցացման համաձայնագիրն իմաստ չունի առանց Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իրենք ասում են՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հետ կապված կա խնդիր Մաքսային միության հետ, կան հակասություններ, դրա համար մենք կքննարկենք, կտեսնենք՝ միգուցե հակասությունները կվերացվեն, միգուցե կլինեն այնպիսի հակասություններ, որ իրոք համատեղելի չեն լինի: Կյանքը ցույց կտա, ժամանակը ցույց կտա»:
Նա նաև ընդգծեց, որ Մաքսային միության համաձայնագրի ստորագրումն այդքան շուտ չի լինի, ամիսներ կտևի, միգուց 2014 թվականին լինի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30