Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բագրատաշենում տոնավաճառ կազմակերպելու արտոնագիր ունեցող ընկերությունը վերաքննիչ ատյանում էլ հաղթեց

Սեպտեմբեր 12,2013 14:17

2013 թվականի փետրվարի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է «Էլագրա» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 468 միջամտող վարչական ակտը վերացնելու եւ ընկերության ներկայացրած դրամարկղային գիրքը հաստատելուն (գրանցելուն) պարտավորեցնելու պահանջների մասին հայցը բավարարել եւ այդ կապակցությամբ անվավեր ճանաչել թիվ 468 միջամտող վարչական ակտը եւ պարտավորեցնել Իջեւանի տարածքային հարկային տեսչությանը կնքել եւ համարակալել «Էլագրա» ՍՊԸ դրամարկղային գիրքը: Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել: 
Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Աշոտ Աբովյան, դատավորներ՝ Արթուր Առաքելյան, Գալուստ Ղարիբյան) որոշել է Իջեւանի տարածքային հարկային տեսչության վերաքննիչ բողոքը մերժել, ՀՀ վարչական դատարանի 2013թ. փետրվարի 27-ի վճիռը թողնել անփոփոխ: Սույն որոշումը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:
Նախկինում հայտնել ենք, որ Իջեւանի տարածքային հարկային տեսչության դեմ հայցով ՀՀ վարչական դատարան էին դիմել նաեւ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի թվով 10 անհատ ձեռնարկատերեր, ովքեր դատարանից պահանջում էին բավարարել Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. նոյեմբերի 6-ի միջամտող վարչական ակտերը վերացնելու եւ հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցելուն պարտավորեցնելու իրենց պահանջը: Այս գործով որպես երրորդ անձ է հանդես եկել «Էլլագրա» ՍՊԸ-ն:
Հայցվորները դատարանին հայտնել են, որ 2012թ. հոկտեմբերի 29-ին նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի ենթավարձակալության պայմանագրեր, որոնցով իրենցից յուրաքանչյուրը «Էլագրա» ՍՊԸ-ից ամսական մեկուկես միլիոն դրամով վարձակալել է 140 քառակուսի մետր մակերեսով վաճառատեղ:
Հարկային տեսչությունը միջամտող վարչական ակտերով ժամանակավորապես մերժել է անհատ ձեռնարկատերերի հսկիչ- դրամարկղային մեքենաների գրանցումը:
«Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ 2013թ. հուլիսի 9-ին վարչական դատարանը( դատավոր՝ Քրիստինե Մկոյան) վճռել է բագրատաշենցի 10 անհատ ձեռնարկատերերի հայցը բավարարել, Իջեւանի տարածքային հարկային տեսչության միջնորդող վարչական ակտերը անվավեր ճանաչել, հարկային տեսչությանը պարտավորեցնել գրանցելու անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենաները:
Դատարանը վճռել է Իջեւանի հարկային տեսչությունից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 80 հազար դրամ պետական տուրքի գումար եւ հօգուտ 10 անհատ ձեռնարկատերերից յուրաքանչյուրի բռնագանձել 10 հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծառայության ծախս:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30