Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարգիս Գրիգորյան. «ԱՄՆ-ն չի մերժել հարձակումները` հետաձգել է»

Սեպտեմբեր 12,2013 13:51

«Ես այն համոզմանն եմ, որ այն գործընթացները, որոնք տեղ գտան քիմիական զենքի կիրառումից հետո՝ տանում են հակամարտության կարգավորումը դեպի փակուղի»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ նշելով, որ քիմիական զենքի կիրառումը ու դրանից հետո տեղի ունեցած զարգացումները վկայում են այն մասին, որ եթե տեղի ունենան բանակցություններ՝ հայտնի չէ միջազգային հանրությունն ինչ պետք է սպասի դրանից:
«ԱՄՆ-ն չի մերժել հարձակումները, ուղղակի դրանք հետաձգվել են: Բացի դրանից՝ սա հնարավորություն է ներքաշելու առավել ընդլայնված ուժեր հակամարտության մեջ»,- համոզված է արաբագետը, որը ցավալի համարեց քիմիական զենքի կիրառումը ու նշեց, որ կարծում է` այն ուղղված էր սիրիական վարչակարգի դեմ:

«Ներկա փուլում արտաքին խաղացողների կողմից միջազգային հանրությանը հրամցվել է հետեւյալ պատկերը՝ հակամարտության կողմերից մեկը՝ սիրիական ընդդիմադիր ուժերը անկազմակերպ են, չեն կարողանում համախմբվել, իսկ ավելի ծայահեղ բնորոշմամբ վայրագություններ են անում Սիրիայում, իսկ հակամարտության մյուս կողմը՝ սիրիական ներկայիս իշխանությունները հանցագործ են, որովհետեւ քիմիական զենք են կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ, ուստի բանակցային գործընթաց եւ համատեղ որոշումներ ակնկալել կողմերից՝ անհնար է: Այս ամենը մեծ հաշվով  ուղղված չէ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ նմանատիպ մոտեցումը սիրիական հակամարտության կարգավորումը դարձնում է անկանխատեսելի, մշուշոտ»,- նշեց գրիգորյանը, շարունակելով, որ հակամարտության մեջ ներգրավված միջազգային ուժերի կողմից ճնշումներ են գործադրվում սիրիական ներկայիս իշխանությունների նկատմամբ, որոնք ուղղված են Սիրիային քիմիական զենքի պաշարներից զրկելուն: «Ցավոք օգոստոսի 21-ին Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքը ոչ ոք չի ժխտում եւ ունեցանք զոհեր, սակայն, այն ինչ այժմ տեղի է ունենում սիրիական հակամարտության շուրջ ընթացող գործընթացներում, ուղղված է նրան, որ Սիրիան զրկվի քիմիական զենքի պաշարներից, իսկ նմանատիպ զինամթերքի առկայությունը սիրիական իշխանություններին հնարավորություն է տալիս ամուր դիրքեր ունենալ եւ առավել վճռական լինել ոչ միայն երկրի ներսում, այլեւ տարածաշրջանում»,-եզրափակեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30