Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անկախությունը ներքին հատկանիշ է

Սեպտեմբեր 12,2013 13:35

Որ Վլադիմիր Պուտինը մեր Վիճակագրական ծառայությունից ավելի լավ գիտի, թե քանի հոգի է ապրում Հայաստանում՝ բնական է: Ավելի ճիշտ, Վիճակագրականն էլ գիտի, բայց պատճառներ ունի ճշմարտությունը թաքցնելու, իսկ Պուտինը չունի: Այստեղ ես առանձնապես նվաստացուցիչ բան չեմ տեսնում՝ գուցե ՌԴ նախագահին կարելի է թեթեւակի կշտամբել ոչ նրբանկատ լինելու մեջ: Նվաստացումն այլ տեղ էր:

Ինչի՞ց էր ծագել այդ ամբողջ խոսակցությունը: Ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանը իր երկրի նախագահին հավաստիացնում է՝ ՌԴ բոլոր հայերը ձեր կողքին են: Չգիտեմ՝ նա հիմքեր ունե՞ր նման բան ասելու, թե՞ ոչ՝ իրենց գործն է: Պուտինը կեսկատակ հարցնում է՝ իսկ Հայաստանի՞: Դրան հայազգի գործարարը պետք է լուրջ պատասխաներ՝ Հայաստանի հայերը Ձեզ սատարելու կամ չսատարելու խնդիր չունեն, այդ մարդկանց հետ մենք գործ չունենք, որովհետեւ նրանք այլ երկրի քաղաքացիներ են: Կարծում եմ՝ նման պատասխանի համար ՌԴ նախագահը իր գործարարին  չէր կախի, նույնիսկ բիզնեսից չէր զրկի:

Ամեն ինչ հասկանալի է. Ղարաբաղ, ռազմաբազա, «Սմերչ», «Իսկանդեր», գազ եւ այլն: Հասկանալի է նաեւ, որ այս պայմաններում ռուս պաշտոնյաների, կուրղինյանատիպ քաղաքագետների, գուցե նաեւ շարքային քաղաքացիների մի մասի կողմից  մեր հասցեին կլինի այն, ինչը իրենց լեզվով շատ դիպուկ կոչվում է «хамство»: (Չնայած այդ հարցում չափն անցնելը բումերանգի էֆեկտ է տալիս, բայց դա դարձյալ իրենց գործն է): Բայց նույնիսկ այս դեպքում կարելի է պահպանել արժանապատվությունը, իսկ կարելի է նաեւ նվաստանալ, երբ դա քեզնից չեն պահանջում: Նույնիսկ խորհրդային տարիներին էր այդպես, եւ այդ առումով ինձ համար լավագույն օրինակներից մեկը Կարեն Դեմիրճյանն է, որը, բնականաբար, չէր հակադրվում Կենտրոնին, բայց մյուս կողմից՝ վիզը չէր ծռում: Նույնը կարելի է ասել 60-70-ականներին Խորհրդային Հայաստանում ապրող բազմաթիվ մտավորականների մասին:

Չգիտեմ՝ Պուտինը Սովետից լա՞վ բան է ուզում ստեղծել, թե՞ Սովետից վատ՝ հավանաբար, գոնե ձեւական առումով այդ նոր միության երկրները կոչվելու են անկախ: Բայց բոլոր հանգամանքներում անկախությունը հիմնված է տվյալ ազգի ներքին ինքնագիտակցության վրա: Օրինակ՝ Բալթյան հանրապետությունների բնակիչները մեծ մասամբ Սովետի 40 տարիների ընթացքում իրենց հոգու խորքում այդ մեծ երկրի քաղաքացի չէին զգում: Արդյոք նույնը կարելի՞ է ասել հայաստանցիների մասին: Այդ ներքին զգացողությունը ո՞ր չափով է պայմանավորված ԵՄ-ով, ՄՄ-ով, Եվրասիայով կամ Ռուսաստանով:

Անհատական մակարդակով նույնն է. ի վերջո բոլոր հիմնական կրոնական ուսմունքները ցույց են տալիս ներքին ազատությանը հասնելու իրենց ճանապարհը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Եթե արտաքին հատկանիշը դասից անհարգելի կերպով բացակայում է, ստիպված պիտի լինենք ապավինել միայն ներքին հատկանիշներին:

  2. Համլետ says:

    Այո,Արամ,ազատությունն ու անկախությունը հոգեվիճակ է,կենսակերպ ու կենսափիլիսոփայություն…
    Ես,ճիշտն ասած,արդեն նամակով դիմել եմ Պուտինին՝ հարցով,թե կանխավ իմանալով ՀՀ ազգաբնակչության իրական քանակի մասին,ինչու՞ նա շտապեց,այնուհետև շնորհավորեց ուռճացված,նաև՝ ընտրաքանակով կեղծված մեր նախագահական ընտրությունների արդյունքում ինքնահռչակված Սերժիկ Սարգսյանին…Ստորև մեջբերում եմ մի հատված նրա պատասխանից.
    ,,Я лично, изночально поверил его искренности и обещаниям.Думаю,что армянский народ должен иметь более достойного Президента…Теперь слово за Вами.Я уверень,что в ближайшем будущем мудрый армянский народ исправит свою ошибку…,,:

    • Գրիգոր says:

      Не изнОчально, а изнАчально!Интересно, Владимир ошибся или мудрый Համլետ?

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Владимир Владимирович, когда пишет личные письма нашим соотечественникам, немного путается в грамматике.

        • Համլետ says:

          Արամ,բան գտար ասելու…Երբ շտապելով արտագրում էս թղթե նամակից,հնարավոր են տեխնիկական վրիպումներ…Ի դեպ,քո տեքստերում էլ երբեմն պատահում են վրիպակներ,բայց ես մեծահոգաբար եմ վերաբերվում դրանց…:)
          Կա համապատասխան ասացվածք՝ ,,,Տեռը բեռ սարքել,,-ու վերաբերյալ:Կամ էլ՝ սեփական աչքի գերանի ու դիմացին աչքի փշի մասին ասացվածքը…
          А насчет периписки с ВВП,то я с ним давно перепсываюсь и весьма содержательно…Поводом для этого стала,как ни странно полное совпадение наших дат рождения и каждый год,начиная с 2000 года, мы взамно обмениваемся поздравлениями,и ни только…

    • Ruben says:

      Դա ո՞ր Պուտինն է՝ Ռուսաստանի Դաշնության Նախագա՞հ, թե՞
      «Չերքեզի ձոր»-ի մատուցող:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30