Ողջույնի խոսք
Հարգելի նախագահ, պատվավոր անդամներ,
Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովն արդեն մոտենում է: Այն խոստանում է ընդգծել Եվրոպայի մի շարք արևելյան հարևանների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում ձեռք բերված խիստ կարևոր առաջընթացը: Հստակ է, որ որոշ ատյաններում այն սխալմամբ ընկալվում է որպես սպառնալիք: Արդյունքում, ինչպես տեսնում ենք, մեր որոշ գործընկերների նկատմամբ գործադրվում են լուրջ ճնշումներ:
Եվրոպական միության քաղաքականությունը արևելյան հարևանների նկատմամբ մշտապես եղել է միանշանակորեն հստակ: Մեր ընդհանուր շահերը պարտադրում են համագործակցել մեր արևելյան հարևան պետությունների հետ մայրցամաքում բարեկեցության և կայունության գոտի ստեղծելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Դեռևս 1994 թվականին ստորագրված «Գործընկերության և համագործակցության համաձայնագրերով» արդեն իսկ կանխատեսվում էր ազատ առևտրի գոտիների ստեղծումը: 2004 թվականին մեկնարկած՝ իրագործելիության ուսումնասիրությունները հանգեցրին «խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների» ստեղծմանը` որպես «նոր ընդլայված համաձայնագրերի» անբաժանելի մաս, որոնք հետագայում կոչվեցին Ասոցացման համաձայնագրեր՝ առաջարկված 2006 թվականին: ԽՀԱԱ գոտիների շուրջ առաջին բանակցությունները մեկնարկել են 2008 թվականին Ուկրաինայի հետ` վերջինիս ԱՀԿ անդամ դառնալուց անմիջապես հետո: Այնուհետև, Հանձնաժողովի 2008 թվականի հաղորդակցության հիման վրա՝ 2009 թվականի Պրագայի գագաթնաժողովի ընթացքում մեր արևելյան գործընկերներին առաջարկվեց ստեղծել Արևելյան գործընկերությունն ու հաստատել քաղաքական միավորման և տնտեսական ինտեգրման մեր համատեղ նպատակը, որն ամրապնդվում է ԱՀ/ԽՀԱԱԳ-ներով: Ի սկզբանե՝ Եվրոպական խորհրդարանը լրջորեն սատարել է Եվրոպայի այս հատվածի` թե’ քաղաքական թե’ առևտրային փոխակերպման մոտեցումը:
Ճշմարիտ է, որ անդամությունը Մաքսային միությանը համատեղելի չէ ԽՀԱԱԳ-ների հետ, որոնց շուրջ բանակցոըթյունների էին տարվում Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Պատճառը գաղափարախոսական անհամատեղելիությունները չեն, և ոչ էլ տնտեսական միավորումների բախումները կամ զրոյական արդյունքով խաղը: Պատճառն իրավական անհամատեղելիությունն է. օրինակ` հնարավոր չէ միևնույն ժամանակ իջեցնել մաքսային սակագները, ԽՀԱԱԳ-ների համաձայն, և բարձրացնել դրանք որպես Մաքսային միության անդամ պետություն: Նոր սերնդի Ասոցացման համաձայնագրերը կտան փոխակերպման ահռելի արգասիք` իրավական համապատասխանեցման, օրենսդրական ներդաշնակեցման և շուկայական ազատականացման միջոցով: Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱԳ-ները կբերեն զգալի օգուտներ: Ժամանակի ընթացքում հնարավոր կլինի կրկնապատկել դեպի ԵՄ արտահանման ծավալները` ապահովելով գրեթե 12% ՀՆԱ աճ: Այնուամենայնիվ, այս ամենն իրագործելու համար մեր գործընկերները պետք է վարեն լիակատար ինքնուրույն առևտրային քաղաքականություն, ինչը չի հաջողվի Մաքսային միության անդամներին:
Իհարկե, Արևելյան գործընկերության անդամները կարող են ընդլայնել Մաքսային միության հետ համագործակցությունը` օրինակ դիտորդի կարգավիճակով, և ԽՀԱԱԳ մասնակցությունն իհարկե լիովին համատեղելի է մեր գործընկերների` այլ ԱՊՀ պետությունների հետ ստորագրված այլ առևտրի համաձայնագրերի հետ:
Թույլ տվեք հստակ լինել. Եվրասիական տնտեսական միության ծրագիրը պետք է հարգի մեր գործընկերների ինքնավար որոշումները: Ռուսաստանի ցանկացած սպառնալիք կապված Եվրոպական միության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի է: Սա վերաբերում է բոլոր տեսակի ճնշումներին, ներառյալ.
• Էներգիայի ոլորտում գների սահմանման հնարավոր չարաշահումներ.
• Առևտրային ոլորտում արհեստական խոչընդոտներ, ինչպես օրինակ` ներմուծման արգելքներ, որոնք կարող են համատեղելի չլինել ԱՀԿ-ի պահանջների հետ, և ծանր մաքսային ընթացակարգեր.
• Ռազմական ոլորտում համագործակցություն և անվտանգության երաշխիքներ.
• Երկարատև հակամարտությունների հարցում աջակցություն:
21-րդ դարում մեր աշխարհամասում այսպես չէ, որ պետք է տարվեն արտաքին հարաբերությունները: Նման գործողությունները խախտում են եվրոպական բոլոր պետությունների կողմից որդեգրված սկզբունքները: ԵԱՀԿ-ի Հելսինկյան սկզբունքների համաձայն մենք պարտավորվում ել ենք հարգել յուրաքանչյուր պետության` «իրավունքը ազատ սահմանել և ինքնուրույն վարել հարաբերություններ այլ պետությունների հետ՝ միջազգային օրենքների համաձայն»: Եվրոպական միությունը կօժանդակի և կսատարի այն պետություններին, որոնք ենթարկա կլինեն նման անընդունելի ճնշումների:
Թույլ տվեք ընդգծել, որ ԱՀ/ԽՀԱԱ-ն չի ստեղծվել ընդդեմ Ռուսաստանի: Ընդհակառակը, Ռուսաստանը նույնպես կարող է մեծապես շահել Արևելյան գործընկերության երկրների դեպի ավելի լայն եվրոպական տնտեսութույն ինտեգրվելու հանգամանքից: Մեր կարծիքով, այս համաձայնագրերը պետք է նպաստեն, ԱՀԿ-ի կանոնների համաձայն, երկարաժամկետ պայմաններում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի հնարավոր ստեղծմանը:
Այսպիսով, մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնել իրենց կապերը Ռուսաստանի հետ, ինչպես ինքներս ենք անում, սակայն ԱՀ/ԽՀԱԱԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ համատեղելիության սկզբունքներով: Եվրոպական միությունը պատրաստ է աշխատել իր հարևանների հետ ԵՄ-ի և Մաքսային միության անդամների միջև օրենսդրական համապատասխանության խթանման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ:
Մենք կցանկանաինք բացառել մեր աշխարհամասը երկու մասի բաժանող բաժանարար պատից: Ներկա խիստ մրցակցային համաշխարհային տնտեսության պայմաններում չեն կարող ժամանակի վատնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցության վրա:
Ամփոփիչ ելույթ
Հարգելի նախագահ, պատվավոր անդամներ,
Անհրաժեշտ է ավելի լուրջ ջանքեր գործադրել բացատրելու Ռուսաստանին, թե ինչու է իրեն իսկ օգտակար Եվրոպական միության և նրա ավանդական տնտեսական գործընկերների միջև ԽՀԱԱԳ-ի ստեղծումը: Առևտրային գոտու ստեղծման հետևանքներն անկասկած կլինեն ավելի կարևոր, քան դրա շրջանցման հետևանքները` հակառակ նրան, ինչից վախենում են մեր որոշ ռուս ընկերները: Այս խնդիրը մենք կբարձրացնենք Ռուսաստանի հետ մեր երկկողմ երխոսության ընթացքում:
Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը Եվրոպական միության չափորոշիչների և նորմերի տարածումը դիտարկում է որպես հնարավոր խնդրահարույց հարց, որովհետև դրանք ներկայում միշտ չէ, որ նույնական են Մաքսային միության չափորոշիչներին և նորմերին: Այնուամենայնիվ, մենք հիմա արդեն ակտիվորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ` բազմաթիվ նորմերի և չափորոշիչների ներդաշնակեցման ուղղությամբ: Վերջինս Եվրոպական միության և Ռուսաստանի միջև արդիականացման առումով գործընկերության կարևոր բաղադրիչն է կազմում: Նշված չափորոշիչները նույնպես աստիճանաբար ընդունվում են Մաքսային միության կողմից: Եվրոպական միության նորմերը հաճախ ընդունվում են միջազգայնորեն և իհարկե լիովին համատեղելի և նույնական են ԱՀԿ-ի կանոններին: Այսպիսով, Եվրոպական միությունն իրականում օգնում է բոլոր մեր գործընկերներին, այդ թվում նաև Ռուսաստանին, արդիականացման և գլոբալիզացիայի առջև բացման գործընթացում:
Միևնույն ժամանակ նոր համաձայնագիրը, որ մենք բանակցել ենք Եվրոպական միություն-Ռուսաստան գործընկերության և Գործընկերության և համագործակցության համաձայնագրի փոխարինման համար, պետք է ներառի Եվրոպական միության և Ռուսաստանի միջև օրենսդրական դաշտի համապատասխանության ամրապնդման վերաբերյալ դրույթներ և դրանով օգնի ստեղծելու կայունություն և կանխատեսելիություն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպական միության ընկերությունների համար:
2009 թվականին, երբ Պրահայում որոշեցինք ստեղծել Արևելյան գործընկերությունը, Եվրասիական միության ծրագիրը չէր քննարկվում: Ռուսաստանի որոշումն է ստեղծել Մաքսային միություն և Եվրասիական միություն, որի պայմաններում մեր եվրոպական գործընկերները կանգնել են ընտրության առաջ, թե տարածաշրջանային տնտեսական ինտեգրման երկու նախագծերից որը նախընտրել: Աներևակայելի է, որ մեր գործընկերները դառնում են դրանց անհամատեղելիության զոհը: Աներևակայելի է, որ անկաշկանդ որոշման միջոցով մեր գործընկերները պետք է պատժվեն, իսկ մաքսային միության անդամների հետ նրանց առևտրային հարաբերությունները վտանգվեն լինել շատ ավելի վատը, քան մեր սեփական պայմաններն են:
Մենք մեր կողմից կանենք հնարավոր ամեն ինչ խուսափելու դրանից և աշխատելու մեր հարևանների հետ` փնտրելու ԵՄ-ի և եվրասիական կառույցների միջև առավելագույն համատեղելիության ապահովման ուղիներն այնպես, որ հնարավոր լինի աջակցել առևտրային և տնտեսական ինտեգրման գործընթացին:
Շնորհակալություն:
վախեցաք չէ՞… վախենալու ա բա՞ պալիտբյուրոն :))