Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւր են Դիլիջանի զարգացման ծրագրերի արդյունքները

Սեպտեմբեր 12,2013 13:25

Ըստ Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության եւ Իջեւանի, Դիլիջանի Բերդի , Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների տվյալների՝ 2013թ. օգոստոս ամսին Տավուշի մարզում ընտանեկան նպաստ է ստացել 5092 ընտանիք, որից՝ 1979-ը Իջեւանի տարածաշրջանում, 1164-ը՝ Դիլիջանում, 1062-ը Բերդում, 887-ը՝ Նոյեմբերյանում: 

Սոցիալական ծառայություններին կից աջակցության խորհուրդների առաջարկությամբ օգոստոսին մարզում հրատապ դրամական օգնություն է ստացել 482 ընտանիք, որից Իջեւանում՝ 199, Դիլիջանում՝ 103, Բերդում՝ 115, Նոյեմբերյանում՝ 65:
Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը սպասարկում է Դիլիջան քաղաքը, Թեղուտ, Հաղարծին եւ Գոշ գյուղերը: Ընդհանուր առմամբ շուրջ 21 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում եւ հարակից 3 գյուղերում ընտանեկան նպաստ ստացողների թիվն ավելի մեծ է, քան շուրջ 30 հազարական բնակիչ եւ Ադրբեջանին սահմանակից բազմաթիվ գյուղեր, չմշակվող հազարավոր հեկտար հողեր ունեցող ունեցող Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում:
Ստացվում է, որ զբոսաշրջային Դիլիջան քաղաքում եւ նշանավոր Գոշավանքի ու Հաղարծին վանական համալիրի շրջակայքում գտնվող նշված գյուղերում աղքատությունն ավելի մեծ է, քան Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30