«Այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ մենք զրկվենք անկախությունից: Ստեղծում են պայմաններ, որ մարդիկ լքեն իրենց երկիրը: Նրանց նպատակն է մի շարք խամաճիկների ձեռքով տպավորություն ստեղծել, որ դրախտային Հայաստանում ենք ապրում: Ցավոք, մենք վատ ենք վերաբերում ու տնօրինում մեր անկախությունը»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում հայտարարեց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Պարոն Եղիազարյանը նշեց, որ ինքը կողմ է Մաքսային միությանն անդամակցմանը, քանի որ դա նշանակում է «մեկից ձեռք մեկնել երկու միլիոն հայի» ու շարունակեց. «Վարչապետ կոչվածը այդ որոշման բարձրաձայնելուց ընդամենը հինգ օր առաջ հայտարարեց, որ առնվազն անգիտակից պիտի լինել, որ տվյալ երկրի հետ սահման չունենալով՝ մտնել նրա հետ համաձայնության մեջ: Հինգ օր հետո նախագահը բարձրաձայն ասում է Մաքսային միության ստորագրման մասին: Հետևաբար ինձ մոտ հարց է առաջանում, եթե մի պետության մեջ առաջին դեմքերը չեն իմանում ինչի մասին են խոսում, մենք ինչպե՞ս կողմնորոշվենք ում ծափ տալ: Ասենք թե, ես ընդդիմություն չեմ, ՀՀԿ անդամ եմ, ի՞նչ մտածեմ՝ սրանք տուն-տուն են խաղում, թե ուրիշ բան են: Սա սկսեցինք ֆուտբոլից ավարտեցինք սրանով»:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը ի պատասխան ասաց. « Չկա հակասություն իշխանության միջև: Ոչ մեկ ժողովրդի թիկունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Եղել է հայտարարություն, կարծիք»
Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց, որ վերջին ամիսներին քարոզվում էր, թե ինչ հեռանկարներ են մեզ սպասվում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պարագայում ու հանկարծ Մաքսային միությանը անդամակցելու որոշում է կայացվում: Կատարվածը մեկնաբանելով՝ նա ասաց. «Ես գիտեմ ինչի համար էին իշխանությունները դա անում, որ պրեսկոտատիպները գային այստեղ մեր ընտրությունները դրական գնահատեին:
Ըստ պարոն Եղիազարյանի՝ «շատ փոքրիկ ենք և-և-ի քաղաքականություն տանելու համար»:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը ևս կողմ է Մաքսային միությանն անդամակցությանը: Նա մանրամասնեց. «Սա ռազմաքաղաքական երևույթ է: Մենք չենք էլ կարող այլ կերպ վարվել, դեռ տնտեսականը մի կողմ»:
Կարդացեք նաև
Նա առաջարկում է չթերագնահատել եվրոպական արժեքները ու միևնույն ժամանակ նշում. «Ես Ռուսաստանի հետ հարաբերություններին կողմ եմ: Պատմությունը դա ևս ապացուցել է: Եթե մենք այսօր ռազմաքաղաքական սխալներ թույլ տանք, պատմությունը մեզ չի ների: Այստեղ առաջին հերթին մեր երկրի անվտանգության հարցն է դրված»:
Գուրգեն Եղիազարյանը վերջում դիմելով իշխանություններին՝ ասաց. «Ապրեք, ճիշտ եք արել, սա նշանակում էր թքել Եվրոպայի ճակատին, բայց վարչապետի հարցը պետք է լուծել, այդ մարդը տարօրինակություններ ունի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ