Այսօր «Իրատես de facto» ակումբում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ մեր քաղաքական ուժերի միջոցով ժողովուրդը պետք է իր տեսակետը տեղ հասցներ. «Ի դեպ մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը գերադասում է ինտեգրացումը ՌԴ-ի հետ, ու այսօր մարդիկ իրենց թեթեւացած են զգում, որովհետեւ շատ մտահոգված էին վերլուծաբանների քյալագյոզական հրապարակումներից, քարոզչությունից: Նախագահը պետք է խորհրդակցեր քաղաքական ուժերի հետ, բայց քաղաքական ուժերը որեւէ հետաքրքրություն չցուցաբերեցին»,-ասաց Հովհաննիսյանը, որի կարծիքով ինքը եւս քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների է հրավիրել քննարկումների ու անգամ իրենց մոտ չեն գնացել, պատասխանելով թե այդ հարցը թող Սերժ Սարգսյանը լուծի:
Թե ինչ փոփոխություն կարող ենք ակնկալել Մաքսային միությանը միանալուց հետո, Հովհաննիսյանը նշեց. Եթե լիսկաներին բաց թողնենք, էլ ի՞նչ փոփոխություն պետք է զգանք, եթե հարց քննարկենք հանցագործներին վերադարձնելու իրենց նախկին պաշտոններին, եւ եթե Հմայակ Հովհաննիսյանին դատեն, ապա էլ ինչ փոփոխության մասին է խոսքը: Մոսկվայից եկավ՝ Լիսկայի որդուն ազատեց… ինչ մասին է խոսքը»,-ասաց Հովհաննիսյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ