Երեկ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մի փաստաթղթի, որտեղից, ըստ նրա՝ պարզ երեւում է, որ պաշտոնական չարաշահում է տեղի ունեցել, որի դեմ կառավարությունը աչք է փակել։
Նա նշել է, որ ըստ այդ փաստաթղթի՝ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեծ խմբաքանակով չինական ֆիրմայի ավտոմեքենաներ է գնել, որի սեփականատերը նույն ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանն է։ «Կառավարության բարձրաստիճան պետական պաշտոնյան ինքն իրենից ավտոմեքենաներ է գնել, այսինքն՝ իրեն հարստացնելով», ասել է նա։ Զուրաբյանր հարցրել է, թե կառավարությունը մի՞թե տեղյակ չէր սրա մասին, կամ եթե տեղյակ էր, ինչու պատասխանատվության չի ենթարկել։
Բավականին անհարմար դրության մեջ է հայտնվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որը փորձել ու այդպես էլ չի կարողացել պատասխանել պատգամավորի հարցին։
Հրայր Թովմասյանը նախ նշել է, թե կառավարության կայքում տեղ գտածը խոսում է թափանցիկ գործելաոճի մասին, ինչն, ըստ նրա, ձեռքբերում է, իսկ ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ի ղեկավարի կողմից ինչ-որ կազմակերպություն ղեկավարելուն, ինչը հակաօրինական է, ապա խորհուրդ է տվել այդ խնդրով դիմել էթիկայի հանձնաժողով։ «Եթե գիտեք, որ չարաշահում է եղել եւ շուկայականից ցածր գնով են գնել, եւ չեն պահպանվել կանոնները, ապա պատրաստ ենք յուրաքանչյուրն առանձին քննարկել՝ տեսնելու, թե ինչումն է խնդիրը», ասել է նա՝ նկատելով, որ այդտեղ շահերի բախում չկա։
Կարդացեք նաև
«Ձեր տված պատասխանից զարմացած եմ։ Լինելով նախարար՝ Դուք պետք է ռեգիստրի տվյալներով զբաղվեք, եւ որ այդ ՍՊԸ-ն տնօրինում է հենց Միհրան Պողոսյանը, իսկ եթե համարում եք շահերի բախում չկա, ապա Դուք աբսուրդ արգումենտ տվեցիք։ Ասենք թե դա ամենաէժան գնումն է, դա ի՞նչ կապ ունի, բայց եթե մի գործակալություն առնում է մեքենաներ մի ՍՊԸ-ից, որի ղեկավարն է այդ ՍՊԸ-ի ղեկավարը, ուրեմն՝ այդ հարցը խնդրահարույց է։ Զարմանում եմ, որ նշում եք, թե լրացուցիչ ուսումնասիրման կարիք կա. ակնհայտ շահերի բախում կա, եթե Դուք չեք գտնում, նշանակում է, որ կամ ոչ կոմպետենտ եք ամբողջ գործընթացին, կամ էլ Դուք էլ եք ընդգրկված նման կոռուպցիայի մեջ», հակադարձել է Լեւոն Զուրաբյանը։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Տեսանյութը՝ ԱԺ մոնիտորինգ·ի
Առաջարկում եմ գտնել նմանություններն ու տարբերությունները.
https://www.manutd.am/hy/1378716917#.Ui4tt4D5EgQ.facebook
Համենայն դեպս, կեցցե՛ Զուրաբյանը։