Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացու ելքով վրաերթ կատարած վրացի վարորդը շուրջ 5 ամիս կալանքի տակ է

Սեպտեմբեր 12,2013 12:35

Նախկինում հայտնել ենք 2013թ. ապրիլի 17-ին Վրաստանի սահման-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին տեղի ունեցած վրաերթի մասին,որի հետեւանքով Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչներ 37-ամյա Բորիս Օկոյանը դեպքի վայրում մահացել է, իսկ 26-ամյա Կամո Անտոնյանը ստացել է առողջության ծանր վնաս: 
Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչ Սեյրան Անտոնյանին պատկանող «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վառելիք գազը սպառվել էր, եւ վաճառքի համար Երեւան սինդրիկ տեղափոխող 4 երիտասարդներն առավոտյան կիսախավարում ավտոմեքենան հրել են մինչ մոտակա ավտոգազալցավորման ճնշման կայան: Այդ ժամանակ մեքենան հրող տղաներին թիկունքից հարվածել է Երեւան սպիրտ տեղափոխող «DAF FT 95XF 380» մակնիշի SAJ-800 պետհամարանիշի բեռնատարը՝ կիսակցորդով:
Բեռնատարի վարորդ, Փոթի քաղաքի բնակիչ, 1953թ. ծնված, նախկինում դատված Գիվի Խուբուլավային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին («Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս») ) եւ 2-րդ մասերով (« Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»):
Նշենք, որ դեպքից հետո Բորիս Օկոյանի դին վրաերթի վայրից ավելի քան 500 մ տեղափոխված էր, Գիվի Խուբուլվան «Առավոտի» թղթակցին ասել էր, որ «Ֆոլկսվագենը» հրող երիտասարդներին հարվածել է անհայտ ինչ-որ «Օպել» ավտոմեքենա:
Գ. Խուբուլավան կալանավորված է: Նրա վարած բեռնատարը ցայսօր գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի շենքի առաջ:
Այս գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30