Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «Ֆեյսբուքում» մեծ-մեծ խոսացողների 20%-ը գնար այդ հավաքներին, ապա փոփոխությունն ավելի արագ տեղի կունենար»

Սեպտեմբեր 12,2013 12:21

«Լավ էլի» խմբի համահիմնադիր Գոռ Մխիթարյանն արդեն երկար տարիներ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Գտնվելով օվկիանոսից այն կողմ և գործելով որպես անհատ երաժիշտ՝ Գոռն այս տարիների ընթացքում շարունակաբար հետևել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխություններին, մշակույթի և այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններին: 168.am-ը Գոռի հետ զրուցել է ոչ միայն ստեղծագործական նորությունների մասին, այլև անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ 

– 2003 թվականից ԱՍՆ-ում եք բնակվում… արդեն տասը տարի է։ Մի երգ ունեք, որում երգում եք հայրենիքից հեռանալու մասին։ Ասում եք՝ «ես ու իմ հայրենիքը ոչինչ չունենք իրար ասելու»։ Դեռևս ոչինչ չունե՞ք իրար ասելու։

– Այդ ժամանակ հիասթափված էի, քոչարյանական ռեժիմն էր իշխում և խեղդուկ էր տիրում։ Հիմա երևի ավելի շատ բան ունեմ ասելու։ Իսկ Դուք նկատե՞լ եք, որ այդ երգի մեջ նաև հեգնանք կա։ Սփյուռքահայերն ասում են՝ «որ մեռնեմ, տարեք հայրենիք»։ Իմ երգում ասում եմ՝ «Բայց երբ կգա պահը վախճանի, տարեք ինձ այնտեղ, ուր ես եմ ծնվել»…

– Եթե անդրադառնանք կրկներգին. «Ծեր հայրենիք՝ հոգնած բոլորից, իր պատմության նեխահոտ էջերից, արված-չարված կիսատ գործերից, որ կարող էինք անել, բայց ուզում ենք քնել»։ Մեզ մոտ դեռևս քնելու ցանկությո՞ւնն է առաջնային։

– Մենք սիրում ենք խոսել և ոչինչ չանել։ Դա, իհարկե, մի քիչ փոխվեց սկսած 2007 թվականից և քաղաքացիական գիտակցության զարթոնքով մինչև հիմա շարունակվում է (բնապահպանություն, կանանց իրավունքներ և այլն): Սա ինձ հույս է տալիս, որ ամեն ինչ կորած չէ։

– Հիմա որքանո՞վ եք հետաքրքրվում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններով։ Մենք այսօր փայլուն երիտասարդություն ունենք, ով պայքարում է, ընդդիմանում, փորձում է ինչ-որ բան փոխել։ Այս փոփոխությունները նկատելի՞ են դրսից։

– Միանշանակ նկատելի են։ Ես ապրում եմ Հայաստանով՝ գտնվելով Հայաստանից դուրս, հետևում եմ բառացիորեն ամեն ինչին՝ մշակույթից մինչև քաղաքականություն։ «Փայլուն երիտասարդությունը»՝ լավ է ասված։ Հենց նրանք են, որ բերում են այդ փոփոխությունները, որից այդքան վախենում է գործող համակարգը։ Եվ ես դրանով եմ կարևորում 2007-ին ծնված պատմական շարժումը, որի օրգանական շարունակությունն այսօր է։ Էստաֆետը շարունակվում է։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ, ի վերջո, կավարտվեն հասարակություն-իշխանություն այս բախումները, իշխանությունը կզիջի՞ իր դիրքերը։

– Դժվար է ասել, հուսով եմ, որ իշխանությունն, ի վերջո, տեղի կտա։ Կարծես թե աշխատող ձեռքերի (անձանց) պակաս կա։ Այսինքն, եթե պայքարող զանգվածի քանակ լինի՝ տեղի կտան։ Եթե «Ֆեյսբուքում» մեծ-մեծ խոսացողների 20%-ը գնար այդ հավաքներին, ապա փոփոխությունն ավելի արագ տեղի կունենար, իշխանությունն ուզեր-չուզեր կընկրկեր։ Այս պահին, իրոք, ռեսուրսի պակաս կա։

Գոհար ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` bravo.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30