Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սահակյան. «Ճիշտն ասած՝ չգիտեի, որ այդքան բան կա Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ»

Սեպտեմբեր 12,2013 12:15

Որպես մարդ՝  ես գտնում եմ, որ եղբայրը մահացել է, ընտանիքի մյուս անդամին դատապարտելը սխալ կլինի՝  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը՝ հավելելով. «Որպես իրավաբան, որը ծանոթ է գործի նյութերին, պետք է ասեմ, որ իր մեծ մեղքը կա եղբոր մահվան մեջ։ Եղբայրն իրեն ասում էր՝ մի արա: Արտակն իր ցուցմունքում այդ մասին գրել էր, ասում է՝ եղբայրս ինձ ասում էր. «Արտակ, մի արա, ամեն ինչ նորմալ է», ես իրեն ասում էի. «Սա՞ է նորմալը», որովհետեւ դիմացիները՝ Խաչատրյանները, իրենց լավ չէին պահում»: Նա պաշտպանվում է, եղբայրը մահացել է իր պատճառով, ինչո՞ւ վերցրեցիր զենքդ եւ գնացիր»։

Ազատ արձակվելուց հետո նա իր պաշտպանյալին՝ Տիգրան Խաչատրյանին, չի տեսել, չի բացառված, որ կտեսնի։ Սուրեն Խաչատրյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնելու համար չի եկել, այցելել է, խնդրել է ասուլիսին մասնակցել, «իհարկե, նա գոհ է իմ աշխատանքից, ես կարծում եմ»։ «Ես զգացել եմ,  որ ինքն էլ է զուսպ մարդ, իմ նման, նա ինձ հետ էմոցիաներով չի խոսում։ Ես այս գործով տեսել եմ շատ-շատ մարդիկ, որոնք իր մասին լավն են ասում, իհարկե, վատ ասողը շատ ավելի շատ է, բայց լավ ասող մարդիկ նույնպես շատ են»։

Պաշտպանությունը իրականացնելիս տարաձայնություններ չեն եղել  Սուրեն Խաչատրյանի հետ: «Ես միշտ վստահորդին ասում եմ. «Ես եմ որոշում, ես եմ իրավաբանը եւ սխալը իմ սխալն է»։

Իսկ թե ինչպես ազդեց Խաչատրյանների պաշպանությունը նրա հեղինակության վրա, ինչ ռիսկերի դիմեց փաստաբանը, չէ՞ որ նրա հայտարարություններից հետո շատ քննադատություններ էին հնչում, Ռուբեն Սահակյանն ասաց. «Ես պատասխանեցի դրանցից մեկին՝ անվանելով լածիրակ, ասելով, որ ես պաշտպանել եմ զանազան մարդկանց։ Սահակյան Ռուբենն է գնացել Սումգայիթ՝ պաշտպանելու, 1988թ հոկտեմբերին, տասնչորս օրով, 54 ռուբլի գործուղում ստանալով…։ Սա առաջին գործը չի, որ ինձ քննադատել են, եթե այդպես լինի, ես գործ չպետք է վերցնեմ։ Ճիշտն ասած՝ չգիտեի, որ այդքան բան կա Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, ուղղակի հասարակությունն այսօր շատ վրդովված է ամեն ինչից, հետեւաբար պարտադիր չէր, որ Սուրիկ Խաչատրյանը լիներ, ինչ-որ ոչ միանշանակ ընկալվող մեկը լիներ, նույնը կլիներ։ Բայց երբ որ ինչ-որ մեկն ինձ ասում է, որ դու 40  արծաթի համար գնացել ես այդ բանին, ես թքած ունեմ նրա վրա: Նա ո՞վ է, որ ինձ գնահատի, քառասուն չի արծաթը, երեսուն է, եթե արծաթի մասին է խոսքը։  Մի բան իմացեք, մենք ունենք ավելի վայրագ հանցագործություններ»։

Ռուբեն Սահակյանը շեշտեց, որ փաստաբանը կոչված է պաշտպանելու: «Ճիշտ է՝ շատ դժվար կլինի, դու կզգաս հայացքները, դու կզգաս, որ  մարդիկ քեզ քննադատում են, փնովում են, բայց դա քո կոչումն է, այդ դեպքում բժիշկը չպետք է վիրահատի այդ նույն ստահակին, եթե նա ստացել է ծանր մարմնական վնասվածք: Կընդունե՞ք դա, ոչ, որովհետեւ նա երդում է տվել եւ դա իր աշխատանքն է, ես էլ եմ երդում տվել»։

Փաստաբանը Սահակյանը բացահայտեց նաեւ, թե ինչպես եւ ինչու ստանձնեց Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունը եւ ինչի որոշ ժամանակ չէր հայտնում այդ մասին։ «Եկավ իմ աշակերտը, որի կայացման հարցում մեծ լումա ունեմ, որ դառել է լավ իրավաբան, թոշակի է հիմա եւ խնդրեց, որ ստանձնեմ պաշտպանությունը եւ ստանձնեցի։ Ես Սուրեն Խաչատրյանի հետ չեմ պայմանավորվել»,-ասաց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30