Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. Որտեղ կա դաշնակցության կարիքը, ՀՅԴ-ն պատրաստ է, տալիս է

Սեպտեմբեր 12,2013 11:52

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

– ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը համաձայնել է Գերմանիայում դեսպանի պաշտոն զբաղեցնելու առաջարկին: Նրա անձնական որոշումը որքանո՞վ կարող է ազդել ՀՅԴ-ի` Հայաստանի արտաքին քաղաքականության հարցում ունեցած դիրքորոշման վրա:

– Որոշումը ոչ մի ձևով չի կարող ազդել: Ես վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանի անձնական դիրքորոշման վրա էլ չի կարող ազդել, որովհետև նա սկզբունքային մարդ է, որի նման քաղաքական գործիչները մեր իրականության մեջ շատ քիչ են: Ոչ պարոն Հովհաննիսյանը, ոչ Դաշնակցությունը իրենց դիրքորոշումն այդ հարցերում չեն փոխելու: Եթե առաջարկ է արվել, նշանակում է, որ գուցե իսկապես իշխանությո՞ւնն էլ մտածում է արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Սա կարող է լավ ազդակ լինել արտաքին քաղաքականության մեջ ազգային-պետական ուղեգծին վերադառնալու համար: Վստահ եմ, որ որևէ մեկը չի կասկածում ոչ պարոն Հովհաննիսյանի անկեղծությանը, ոչ էլ ՀՅԴ պատրաստակամությանը` օգնելու պետականությանը:

– Տեսակետներ կան, որ Վահան Հովհաննիսյանի որոշումն այնուամենայնիվ կարող է ազդել ՀՅԴ-ի մոտեցումների փոփոխության վրա: Հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն դադարի լինել ընդդիմություն:

– Ես պարզապես շատ կցանկանայի, որ նրանք, ովքեր թերահավատորեն են մոտենում այս որոշմանը, տարբերակեն պետություն և իշխանություն հասկացությունները: Երբ Դաշնակցությունը խոսում է պետության, պետականության, ժողովրդի հզորացման մասին, իշխանությունն այստեղ կապ չունի: Լինի արտաքին ճակատում, թե ռազմաճակատում, ՀՅԴ-ն իբրև համազգային ներկայացված ուժ, կանգնած է լինելու մեր պետականության կողքին: Միգուցե դժվար է այս տարբերակումը տեսնել, բայց ավելի խորը նայելով հարցին, հույս ունեմ տարբերակումը կտեսնեն: Երբ կանգնած ես պետականության, պետության կողքին, չի նշանակում, որ դու իշխանության կողքին ես: Մենք մեր կարգավիճակը քաղաքական դաշտում չենք փոխել, չենք փոխում և որևէ ձևով, եթե նշանակումը ստացվի, եթե գերմանական կողմը տա իր համաձայնությունը, մենք մնալու ենք որպես ընդդիմություն և ավելին` մեր առաջարկներն ու ծրագրերը միշտ փորձելու ենք մղել: Մենք մնալու ենք ընդդիմություն` անկախ նրանից, թե պարոն Հովհաննիսյանը կնշանակվի՞ դեսպան, թե՞ ոչ:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30