Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» ակումբի կազմում հաջող է հանդես գալիս Իսպանիայի թիմային առաջնությունում: Հայաստանցի գրոսմայստերը, որ առաջին երկու տուրերում կուբացի մրցակիցների հետ պայքարում իր թիմին բերել էր 1,5 միավոր, երրորդում ոչ-ոքի է արել Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ Էտյեն Բակրոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ