Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական պատգամավորը չի կարեւորում Սերժ Սարգսյանի տրամադրությունը

Սեպտեմբեր 12,2013 11:36

«Առավոտի» հետ հարցազրույցում  ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մի շարք դրական գնահատականներ էր հնչեցրել նախագահ Սերժ Սարգսյանի`Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության հայտարարության մասին: Aravot.am-ը պարոն Մարգարյանից հետաքրքրվեց` իր տպավորությամբ ՌԴ նախագահի հետ հուշագիրը ստորագրելիս ՀՀ նախագահն ի՞նչ տրամադրությամբ էր`ուրա՞խ էր, ոգեւորվա՞ծ էր: «Գիտեք, ես նախ կարեւորում եմ որոշումը: Ինձ համար ամենակարեւորը, որ առաջնորդը պետք է կարողանա որոշումներ… այդ թվում, սա հեշտ որոշում չի, բավականին պատասխանատու որոշում է, որ կայացնի որոշում: Ինչ վերաբերվում է տրամադրությանը`ուրախ եւ այլն, ես չեմ կարող ասել, թե ի՞նչ տրամադրությամբ, բայց, ըստ էության, պետք է նշեմ, որ ինքն իր մեջ ստորագրված փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից եւ շահեկան է Հայաստանի համար: Իհարկե, չմոռանանք, որ ՌԴ-ի համար նույնպես շահեկան է: Չկա միակողմանի շահ, կա երկկողմանի շահ: Կարևորը, որ խաղաղ, անվտանգ ապրենք եւ պատեհ պահին լինեն կոնկրետ գործողություններ եւ ոչ թե դատապարտող կոչեր: Իսկ մենք այդպիսի պահեր ունեցել ենք, հենց նույն ԼՂՀ-ի հարցում»: 

Պարոն Մարգարյանն այդպես էլ անպատասխան թողեց մեր հարցը, որ եթե այդ միությանն անդամակցելը Հայաստանի համար այդքան շահեկան եւ հեռանկարային է` ինչո՞ւ ՀՀ նախագահն իր համաձայնությունը տալիս ուրախ եւ ոգեւորված չէր, այլ ավելի շատ տպավորություն կար, որ ստիպված է անում այն, ինչ անում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30