Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսները հրաժարվել են փող տալ, մինչեւ չեն ստացել իրենց ուզածը

Սեպտեմբեր 12,2013 11:38

Ինչպես հիշում եք, երբ մայիսին հայտնի դարձավ գազի գնի թանկացման մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե գազի գնի 30 տոկոսը պետությունը սուբսիդավորելու է՝ առանց նշելու, թե կոնկրետ ինչ միջոցների հաշվին: Ենթադրաբար՝ Սարգսյանն այդ հայտարարությունն արել էր՝ հիմնվելով ռուսական կողմից տրված խոստումների վրա:

Անցած երեք ամիսների ընթացքում, երբ խոսվում էր սուբսիդավորման մասին, կառավարությունից անընդհատ ասում էին, թե այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։

Եվ ահա երեկ Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ այդ բանակցությունները շարունակվել են մինչեւ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու մասին։ Պարզ ասած՝ ռուսները հրաժարվել են փող տալ, մինչեւ չեն ստացել իրենց ուզածը։ Թեեւ փող տալ ասվածը խիստ հարաբերական է, քանի որ տվյալ դեպքում ՌԴ Պետդումայի կողմից ընդունվելիք համապատասխան օրենքից հետո Հայաստանը ոչ թե փող, այլ ընդամենը 30 տոկոսով ավելի էժան գազ կստանա։

Սակայն այստեղ ամենակարեւորն այն է, որ մեզ մատակարարվող գազի գնի՝ այդ 30 տոկոսից ավել էժանացման մասին խոսք չկա, հետեւաբար՝ հանրապետականների կիսախորհրդավոր հայտարարությունները, թե՝ «զատո էժան գազ կստանանք», մեղմ ասած՝ անհիմն են:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30