Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը 2-րդ ոչ-ոքին արեց Սենթ Լուիսում

Սեպտեմբեր 12,2013 11:27

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի «Sinquefield Cup 2013» գերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց ամերիկացի Գատա Կամսկու հետ՝ վերջինին այստեղ առաջին կես միավորը վաստակելու հնարավորություն տալով: Խաղասիրաբար բաժանվեցին նաեւ Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան: 

Չորս գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարի առաջին շրջանն ավարտվեց: Միանձնյա առաջատարը Նակամուրան է՝ 2,5 միավորով: Նրան հաջորդում են Կարլսենը՝ 2,0, Արոնյանը՝ 1,0, եւ Կամսկին՝ 0,5: Երկրորդ շրջանում մրցակիցները միմյանց հանդիպելու են հակառակ գույնի խաղաքարերով: Արոնյանն այս անգամ սպիտակներով հանդիպելու է Նակամուրայի հետ, Կամսկին՝ Կարլսենի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30