Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյանին եւ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու առիթով պահանջվել են տեսադիտման սարքերի ժապավենները

Սեպտեմբեր 12,2013 11:13

Մեկ շաբաթ է անցել, բայց Հայկակ Արշամյանի մեքենան, որն ավտոտնակում է, որեւէ փորձաքննության չի ենթարկվել։ «Երկուշաբթի պետք է գային, որ զննեին մեքենան, չեկան։ Ինձ չեն էլ ասել՝ քշեմ, թե մնա կանգնած»,- ասում է Արշամյանը։

Միջադեպի նյութերով զբաղվող հետաքննիչ Անդրանիկ Այվազյանը, սակայն, վստահեցնում է, որ զգուշացրել է Արշամյանին, որ ավտոմեքենան չշահագործի, եւ որ այն փորձաքննության ենթարկելու համար դեռ համապատասխան փաստաթղթերը պատրաստ չեն։ «Դրա համար որոշում կկայացվի, որ համապատասխան մասնագետը փորձաքննության գա: Հիմա սպասում ենք որոշման պատասխանին»,- ասաց նա։

Նաեւ հայտնեց, որ պահանջվել են ՊԵԿ շենքը հսկող տեսախցիկների, ինչպես նաեւ ակտիվիստների՝ մինչեւ դեպքի վայր ճանապարհին գտնվող ՃՈ տեսադիտման սարքերի ժապավենները։

Հարցին, թե արդյոք հետքերը չե՞ն փչանում, եւ ինչո՞ւ է այսքան ձգձգվում թղթաբանությունը, նա պատասխանեց. «Եթե նյութեր են նախապատրաստվում, փաստական ապացույցներ են ձեռք բերում, իսկ ապացույցների հիմքերն էլ թղթերն են, չէ՞, հանդիսանում։ Չէ՞ որ ես չեմ կարող զանգահարեմ, բանավոր ինչ-որ մեկից պահանջեմ, որ մասնագետ ուղարկի։ Թղթով պետք է ցույց տալ, որ մասնագետ է ներգրավված նյութերին, որը որ մատնահետք է վերցնում կամ իրեղեն ապացույցների հետ գործողություններ է կատարում»։

Մենք չցանկացանք բացատրել քննիչին, որ նման դեպքերում գոյություն ունեն անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց թվում նաեւ փորձանմուշներ վերցնելն է դեպքի վայրից, քանի որ դիլետանտ ենք։

Նախընտրեցինք հավատալ նրա խոստմանը, որ քրեական գործ անպայման հարուցվելու է։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30