Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանը «Political Risk Affas» սանդղակի համաձայն, մտնում է ներդրումների համար ամենավտանգավոր 10 երկրների մեջ

Սեպտեմբեր 12,2013 11:08

Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշմանը Եվրամիության պաշտոնյաների բացասական արձագանքները ԼՂՀ վարչապետը խանդ է համարել եւ բավական խիստ ու անակնկալ հայտարարություն արել։ «… եթե մենք միանում ենք Եվրամիությանը, ընդհանուր առմամբ նրա պահանջներն ենք կատարում, բայց մեզ համար ավելի դուրեկան է աշխատել Ռուսաստանի հետ, քան Եվրամիության։ Ընդհանուր առմամբ եվրոպական ճնշումները Հայաստանի վրա շատ ավելի բացասական հետեւանքներ են ունենում մեր անվտանգության համար, քան Ռուսաստանի համագործակցությունը, սկսած նույն սեկտաների գրանցման հետ կապված, ընդհանուր առմամբ «իրավունքների», միասեռական ամուսնությունների եւ այլն։ Դա մեր ազգային կերպարին բնորոշ չի»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Այլ կերպ ասած, ԼՂՀ վարչապետը կիսում է մեր համաքաղաքացիների մի որոշակի հատվածի կարծիքը, թե «եվրոպական արժեքները» սկսվում եւ ավարտվում են միասեռականների եւ աղանդավորների իրավունքների պաշտպանությամբ։

Թերեւս մեր հանրության այդ հատվածի համար օգտակար կլինի տիրապետել Ռուսաստանը բնորոշող մի շարք ցուցանիշների։ Այդ ցուցանիշները, որոնց կազմման համար հիմք են հանդիսացել ինչպես պաշտոնական վիճակագրությունը, այնպես էլ տարբեր կազմակերպությունների սոցհարցումներն ու ուսումնասիրությունները, տեղադրված են հետեւյալ կայքում՝ http:www.rf-agency.ru/can/stat_ru.htm: Ներկայացնենք այդ ցուցանիշների մի չնչին մասը։

Եվ ուրեմն.
– Ռուսաստանը հերոինի օգտագործմամբ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։ Աշխարհում արտադրված ողջ հերոինի 21 տոկոսը՝ տարեկան մոտ 90 տոննա (11 մլրդ դոլար գումարով) սպառվում է Ռուսաստանում։
Երեխաները եւ երիտասարդները Ռուսաստանում թմրանյութերի վրա ծախսում են տարեկան մոտ 25 միլիարդ դոլար։ Թմրամոլների թվով Ռուսաստանը երրորդ տեղում է աշխարհում։ Նրանից առաջ են միայն Աֆղանստանը եւ Իրանը։ Ամեն օր «պերեդոզից» Ռուսաստանում մահանում է միջինը 100 մարդ։

– Միջին վիճակագրական ռուսաստանցին տարեկան օգտագործում է 18 լիտր սպիրտ։ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացության համաձայն, մեկ շնչի հաշվով տարեկան 8 լիտր սպիրտի օգտագործումը հանգեցնում է բնակչության դեգրադացիայի։

– Ռուսաստանցի կանանց 60 տոկոսը իմաստ չի տեսնում ինտիմ հարաբերությունների մեջ, եթե դա չի փոխհատուցվում «նյութական բարիքով»։

– Ռուսաստանում ամեն օր անհետ կորում է մոտ 300 մարդ։ Սա 3 անգամ ավելի շատ է, բան ԱՄՆ-ում եւ 20 անգամ ավելի շատ, քան Եվրոպայում։

– Ռուսաստանի 157 հազար 895 բնակավայրերից մոտ 40 հազար գյուղ եւ ավան լքված են։ Միայն վերջին 10 տարվա ընթացքում անհետացել է 13 հազար 740 գյուղ եւ 214 քաղաք։

– Համաշխարհային ՀՆԱ-ի մեջ Ռուսաստանի բաժինը ընդամենը 2 տոկոս է: Ճիշտ այդքան կազմում է միայն Լոս Անջելեսի ՀՆԱ-ն։

– Ռուսաստանում 23 միլիոն մարդ դավանում է իսլամ։ Վերջին 15 տարվա ընթացքում մուսուլմանների թիվը աճել է 40 տոկոսով։

– Ռուսաստանցիների 68 տոկոսը ցանկանում է, որպեսզի իրենց երեխաները սովորեն եւ աշխատեն արտասահմանում, 37 տոկոսը ցանկանում է, որ իրենց երեխաները ընդմիշտ մեկնեն արտասահման։

– Ռուսաստանում հաշվառման մեջ է գտնվում մոտ հազար քրեական հեղինակություն, որոնցից ավելի քան 400–ը «օրենքով գողեր» են։

– Ռուսաստանը «Political Risk Affas» սանդղակի համաձայն, մտնում է ներդրումների համար ամենավտանգավոր 10 երկրների մեջ։ Այդ նույն խմբում են Կոնգոն, Սուդանը, Հյուսիսային Կորեան եւ այլն։

– ՌԴ բնակչության 1.5 տոկոսը տիրապետում է ազգային հարստության 50 տոկոսին։ Ռուսաստանում կա 101 միլիարդատեր։ Նրանք վճարում են ամենացածր հարկերը աշխարհում՝ 13 տոկոս։ Ֆրանսիայում եւ Շվեդիայում
միլիարդատերերը վճարում են 57 տոկոս, Դանիայում՝ 61
տոկոս, Իտալիայում՝ 66 տոկոս հարկ։ Փոխարենը ՌԴ բնակչության 13.4 տոկոսը ծայրահեղ աղքատ է, 27.8 տոկոսը շատ աղքատ է, 38.8 տոկոսը աղքատ է…: Ընդհանրապես, բնակչության 90.9 տոկոսը աղքատ է կամ գտնվում է աղքատության գծի «շրջակայքում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30