Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այդ ինչ ծառայությունների դիմաց է Սուրիկ Խաչատրյանն արժանանում նման պատվի

Սեպտեմբեր 12,2013 11:01

Եվ ինչ կա ավելի անարդար այն բանից, երբ խոտի դեզ այրողն ու 100 հազար դրամ գողացողը բանտում են, իսկ մարդու կյանքը խլած ապիկարները՝ դրսում։ Երբ ամեն ինչ արվում է, որ յուրային «սրիկան» չպատժվի՝ ի տես բոլոր նրանց, ովքեր իշխանության մեջ չեն ու իշխանության տակ չեն։

Բայց, ի վերջո, ի՞նչն է դրդել Սերժ Սարգպանին այսքան ներողամիտ լինել Լիսկայի հանդեպ, չէ՞ որ այլ օրինակներ էլ կան՝ Հովիկ Թամամյան, Մարգար Օհանյան, որոնք տասնյակ խնդրագրեր են հղել նրան, իրենց պատժաչափի կեսից ավելին կրել են եւ փոխհատուցել պետությանը պատճառված վնասը, որը բոլորովին էլ մարդկային կյանքին համարժեք չէր, բայց ներման չեն արժանանում։

Այդ ինչ ծառայությունների դիմաց է Սուրիկ Խաչատրյանն արժանանում նման պատվի, որ, թքելով մի ողջ հանրության դեմքին, հանցագործներին ազատ են արձակում՝ հաշվի չառնելով ոչ արարքի ծանրությունը, ոչ թմրամիջոցների օգտագործման պահը, ոչ ապօրինի զենքի առկայությունը, ոչ նախկինում տարբեր հանցանքներ կատարած լինելու փաստը։

Այդ ինչ շտապողականություն է ստիպում նախաքննությունն իրականացնող մարմնին 2-3 ամսում ավարտել մի գործի քննություն, որը սովորական պայմաններում կքննեին առնվազն մեկ տարի։ Այդ ինչպես է պատահում, որ կիրառվում է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված սպանության հոդվածը, որը Հայաստանում երբեւէ չի կիրառվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ավելի լավ չէր լինի քթներդ չխոթեիք ուրիշների անձնական կյանք:

  2. Ara says:

    Դա ուրիշի անձանական կյանք չի, դա էս մեր չարքաշ երկրի մեռած արդարադատության համակարգի դիահերձումն է

  3. Ս.Խաչատրյանը էնքան լավ բաներ ունի արած Գորիսի և հարակից գյուղերի համար, որ ժողովրդի գնահատականը նրա ամենամեծ պարգևն է

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30