Այսօր Ազգային ժողովում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԺ տարբեր պատգամավորների հարցադրումներին ի պատասխան, մասնավորապես, ասել էր. «Այո, մենք շարունակելու ենք մեր ամենասերտ համագործակցությունը Եվրամիության հետ: Հայաստանը շարունակելու է
հնարավոր բոլոր ձեւաչափերով եւ բոլոր ուղղություններով իր հարաբերությունները զարգացնել,
խորացնել եւ ընդլայնել Եվրամիության հետ,ինչքան հնարավոր կհամարի Եվրամիությունը եւ
ինչքանով դա չի հակասի մեր որոշմանը՝ անդամակցելու Մաքսային միությանը»:
Կարդացեք նաև
Սրանից մի քանի ժամ հետո Եվրախորհրդարանում նույն Շտեֆան Ֆյուլեն՝ Եվրամիության Ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատարը, հայտարարեց, թե «Մենք խրախուսում ենք մեր գործընկերներին՝ խորացնել իրենց կապերը Ռուսաստանի հետ, սակայն՝ ասոցացման պայմանագրով և ԽՀԱԱԳ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետ համատեղելիության շրջանակում»:
Թե որքանով են այս պնդումները հակասում կամ լրացնում մեկը՝ մյուսին, թողնում ենք մեր ընթերցողների դատողությանը:
Մելանյա Բարսեղյան