Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շտեֆան Ֆյուլե․ «Լուրջ ճնշումներ են գործադրվում մեր որոշ գործընկերների նկատմամբ»

Սեպտեմբեր 11,2013 23:06

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը ԱԳ լիագումար նիստի ընթացքում՝  Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ գործադրված ճնշման վերաբերյալ

 

Հարգելի նախագահ, պատվավոր անդամներ,

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովն արդեն մոտենում  է: Այն խոստանում է ընդգծել արևելյան եվրոպական հարևան մի շարք պետությունների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում ձեռք բերված խիստ կարևոր առաջընթացը: Հստակ  է, որ սխալմամբ այն որոշ ատյաններում ընկալվում է որպես վտանգ: Արդյունքն, ինչպես տեսնում ենք, այն է, որ լուրջ ճնշումներ են գործադրվում մեր որոշ գործընկերների նկատմամբ:

Եվրոպական միության քաղաքականությունը արևելյան հարևան պետությունների նկատմամբ մշտապես եղել է խիստ հստակ: Մեր ընդհանուր շահերը թելադրում են, որ պետք է համագործակցենք  մեր արևելյան հարևան պետությունների հետ մեր մայրցամաքում բարեկեցության և կայունության գոտի ստեղծելու ուղղությամբ: 1994 թվականին ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրերով արդեն իսկ նախատեսվում էր ազատ առևտրի գոտու ստեղծումը: 2004 թվականին մեկնարկած իրագործելիության  ուսումնասիրությունները առաջ բերեցին «խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու» ստեղծման գաղափարը` որպես «նոր կատարելագործված համաձայնագրերի»  անբաժանելի մաս, որոնք հետագայում կոչվեցին Ասոցացման համաձայնագրեր և առաջարկվեցին 2006 թվականին: ԽՀԱԱԳ-ների շուրջ առաջին բանակցությունները մեկնարկել են 2008 թվականին Ուկրաինայի հետ` ԱՀԿ-ի անդամ դառնալուց անմիջապես հետո: Այնուհետև, Հանձնաժողովի 2008 թվականի հաղորդակցության հիման վրա 2009 թվականի Պրագայի գագաթնաժողովի ընթացքում մեր արևելյան գործընկերներին առաջարկվեց ստեղծել Արևելյան գործընկերությունն ու հաստատել քաղաքական միավորման և տնտեսական ինտեգրման մեր համատեղ նպատակը, որն ամրապնդվում է ԱՀ/ԽՀԱԱԳ-ներով: Ի սկզբանե՝ Եվրոպական խորհրդարանը լրջորեն սատարել է  Եվրոպայի այս հատվածի` թե’ քաղաքական թե’ առևտրային  փոխակերպման մոտեցմանը:

Ճշմարիտ է, որ անդամությունը Մաքսային միությանը համատեղելի չէ ԽՀԱԱԳ-ների հետ, որոնց շուրջ բանակցում էինք Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Պատճառը գաղափարական տարբերությունները չեն, և խոսքը տնտեսական բլոկների բախման կամ զրոյական արդյունքով խաղի մասին չէ: Պատճառն իրավական անկարելիություններն են. օրինակ` հնարավոր չէ միևնույն ժամանակ իջեցնել մաքսային սակագները, ԽՀԱԱԳ-ների համաձայն, և բարձրացնել դրանք որպես Մաքսային միության անդամ պետություն: Նոր սերնդի Ասոցացման համաձայնագրերը կտան փոխակերպման ահռելի արգասիք` իրավական համապատասխանեցման, օրենսդրական ներդաշնակեցման և շուկայական ազատականացման միջոցով: Անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԽՀԱԱԳ-ները կբերեն զգալի օգուտներ: Ժամանակի ընթացքում հնարավոր կլինի  կրկնապատկել դեպի ԵՄ արտահանման ծավալները` ապահովելով գրեթե 12% ՀՆԱ աճ: Այնուամենայնիվ, այս ամենն իրագործելու համար մեր գործընկերները պետք է վարեն լիակատար ինքնուրույն առևտրային քաղաքականություն, ինչը չի հաջողվի Մաքսային միության անդամներին:

Իհարկե, Արևելյան գործընկերության անդամները կարող են ընդլայնել Մաքսային միության հետ համագործակցությունը` դիտորդի կարգավիճակով, և ԽՀԱԱԳ-ում ընդգրկվածությունն իհարկե լիովին համատեղելի է մեր գործընկերների` այլ ԱՊՀ պետությունների հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերի հետ:

Թույլ տվեք հստակ լինել. Եվրասիական տնտեսական միության ծրագիրը պետք է հարգի մեր գործընկերների ինքնավար որոշումները: Ռուսաստանի կողմից ցանկացած սպառնալիք,  կապված է Եվրոպական միության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ, անընդունելի է: Սա վերաբերում է բոլոր տեսակի ճնշումներին, ներառյալ.

  • Էներգիայի գների սահմանման հնարավոր չարաշահում.
  • Առևտրային արհեստական խոչընդոտներ, ինչպես օրինակ` ներմուծման արգելքներ, որոնք կարող են համատեղելի չլինել ԱՀԿ-ի պահանջների հետ, և ծանր մաքսային ընթացակարգեր.
  • Ռազմական համագործակցություն և անվտանգության երաշխավորում.
  • Երկարատև հակամարտությունների հարցում աջակցություն:

Քսանմեկերորդ դարում արտաքին հարաբերությունները մեր մայրցամաքում այսպես չպետք է վարվեն: Նման գործողությունները հստակ խախտում են այն սկզբունքները, որոնք ընդունվել են եվրոպական բոլոր երկրների կողմից: ԵԱՀԿ-ի Հելսինկիի սկզբունքներով մենք պարտավորվել ենք հարգել յուրաքանչյուր երկրի` «միջազգային օրենքների համաձայն` այլ պետությունների հետ հարաբերությունների ազատ սահմանման և ըստ իր ցանկության վարման իրավունքը»: Եվրոպական միությունը կօժանդակի և կկանգնի նրանց կողքին, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշումների:

Թույլ տվեք ընդգծել, որ ԱՀ/ԽՀԱԱԳ-ն դեմ չեն Ռուսաստանին: Ընդհակառակը, Ռուսաստանը նույնպես մեծապես կօգտվի Արևելյան գործընկերության երկրների ավելի լայն եվրոպական տնտեսությանն ինտեգրման հանգամանքից: Ըստ մեր տեսլականի` նշված համաձայնագրերը պետք է նպաստեն, ԱՀԿ-ի կանոնների համաձայն, երկարաժամկետ պայմաններում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի հնարավոր ստեղծմանը:

Այսպիսով, մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնելիրենց կապերը Ռուսաստանի հետ, ինչպես ինքներս ենք անում, սակայն այնպես, որ դա համատեղելի լինի ԱՀ/ԽՀԱԱԳ պարտավորությունների հետ: Եվրոպական միությունը պատրաստ է աշխատելու իր հարևանների հետ ԵՄ-ի և Մաքսային միության անդամների միջև օրենսդրական համապատասխանության խթանման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ: Մեր մայրցամաքը երկու մասի բաժանող պաշտպանողական պատն ամենավերջին բանն է, որ մենք կարող ենք ցանկանալ: Այսօրվա ավելի քան մրցակցային համաշխարհային տնտեսության պայմաններում մենք չեն կարող ժամանակ վատնել տարածաշրջանային աշխարհագրաքաղաքական մրցակցության վրա:

Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    հետո՞,
    ինչի՞ եք իրա ելույթը սենց ամբողջությամբ թարգամնել,տեղ-տեղ բոլդ արել ու շրիֆտը մեծացրել ու տպեք ձեր թերթում:

    ոնց որ Բրեժնեվի պալրտբյուռոյի ելույթը լինի…
    տո ասա քեզ ով՞ ա հարցնում… մենակ դու մնացիր որ Ռուսաստանին վախացնես, թե ինչն ա ընդունելի ինչը չէ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30