Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլից ԳԱԼԱ-ին պատասխանել են, թե ինչու Վ. Պուտինի խորհրդական Ս. Գլազևը Հայաստանը համեմատել է ՌԴ մարզի հետ

Սեպտեմբեր 11,2013 22:18

galatv.am․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը ամենևին էլ չի ցանկացել վիրավորել հայերին, ոչ էլ Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ մարզ: Այս մասին ԳԱԼԱ-ին արձագանքում են Կրեմլի մամլո ծառայությունից՝ ընդգծելով, որ Հայաստանը համեմատելը ՌԴ մարզերից Կալինինգրադի հետ զուտ պատահականության արդյունք է և ոչ մի այլ ենթատեքստ չի պարունակում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը հարցազրույց էր տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որում անդրադարձել էր նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային միությանը և պատասխանել այն հարցին, թե Հայաստանն ընդհանուր սահման չունենալով Մաքսային միության անդամ երկրների հետ՝ ինչպես է անդամակցելու այդ միությանը: Նրա այդ հարցազրույցի մի հատված հարուցել էր հայ քաղաքական-հասարակական շրջանակների զայրույթը, քանի որ նա Հայաստանը համեմատել է ՌԴ մարզերից մեկի հետ: Որպես օրինակ նա բերել է Կալինինգրադի մարզը, որը նույնպես ընդհանուր սահման չունի Մաքսային Միության անդամ երկրների հետ:

ԳԱԼԱ-ն գրավոր պաշտոնական հարցում էր ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչո՞վ է բացատրվում նրա այս համեմատությունը, և արդյո՞ք Հայաստանը դիտարկվում է ՌԴ պաշտոնյաների կողմից որպես մարզ:

Այսօր պաշտոնապես արձագանքել են հարցմանը Կրեմլի մամլո ծառայությունից:

«Ոչ մի համեմատություն չի կարող լինել ՌԴ մի մարզի և Հայաստանի միջև: Դա ակնհայտ է: Մենք նորից ձեր հարցումից հետո վերանայել ենք այդ հարցազրույցը մանրամասնորեն, բնականաբար հայերին վիրավորելու կամ նման այլ միտում չկա: Նախ հաղորդավարի հարցը, ով Սերգեյ Գլազևին հարցնում էր Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների սահման չունենալու մասին, դիտվում է մեր կողմից ոչ կոռեկտ: Եվ հետո ակնհայտ է, որ Սերգեյ Գլազևը չէր կարող ի նկատի ունենալ այն, ինչը դուք համարել եք, որ վիրավորել է որոշ շրջանակների կամ զայրույթ է հարուցել:

Եթե խոսքը գնում է ընդհանուր հարցազրույցի մասին, այն բացառապես նվիրված էր ինտեգրման գործընթացին, իսկ ուրիշ՝ Հայաստանի համար վիրավորական արտահայտություններ չեն եղել: Եվ սխալ կլիներ այնտեղ տեսնել այդպիսի բաներ, քանի որ հարցազրույցը գնացել է սահմանի առկայության կամ ոչ առկայության մասին, և ընդ որում, քննարկումը ավելի շատ նվիրված է եղել Ասոցացման համաձայնագրին Եվրոպայի հետ և ոչ թե Մաքսային միությանը»:

 

Քրիստինա Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30