«Իմ մարզ այցելելը բերեց նրան, որ իմ մրցակիցները սկսեցին այցելել մարզեր: Իմ ծրագրից և բուկլետ տպելուց հետո` իմ մրցակիցներն էլ ունեցան ծրագրեր և բուկլետներ»,- սեպտեմբերի 11-ին փաստաբանների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը:
Պարոն Աթանեսյանը նշեց, որ պալատի նախագահ ընտրվելուց հետո պատրաստվում է պալատի համար կայք բացել, որը ավելի ինտերակտիվ կդարձնի փաստաբանների աշխատանքը. նրանք կկարողանան են առաջարկել իրենց գաղափարները և ծանոթանալ միմյանց հետ: Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է նաև փոխել պալատի մթնոլորտը և ծրագրեր ստեղծել երիտասարդ փաստաբանների համար:
Աթանեսյանը անդրադարձավ նաև իր վերջին հայտարարություններին. «Իմ քննադատությունները համարեցին սև PR և ինձ սկսեցին վիրավորել, ես էլ կարող եմ վիրավորել, բայց քարոզարշավը այդ տեղը չէ»:
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն իր հիմնական խնդիրը համարում է փաստաբաններին ցույց տալը, որ իրենք ունեն այլընտրանք:
Կարդացեք նաև
Ըստ նրա փաստաբանների պալատը փաստացի գոյություն չունի և փաստաբանների համար ծառայում է որպես դրամարկղ` արտոնագրերը երկարաձգելու համար: Պրն Աթանեսյանի կարծիքով ինքը մեծ հնարավորություն ունի ընտրությունը հաղթելու համար:
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը: Քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին և կտևի ժամը 09:00-ից մինչև 17:00-ն:
Ամի Չիչակյան