Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես արծաթի բանալին եմ ուզում». Մհեր Մանսուրյան

Սեպտեմբեր 11,2013 19:13

«Նկարչությունն ուղղություններ շատ ունի, վարպետը մեծ վարպետությամբ է աշխատում: Ցուցադրել եմ 30 նկար՝ կապելով հինը նորի հետ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում իր նկարների անհատական ցուցահանդեսի մասին նշեց ֆրանսաբնակ գեղանկարիչ Մհեր Մանսուրյանը:

Նրա խոսքով աշխատանքը պետք է լինի կիրթ, այն դիտելուց նկարիչը իրեն պետք է լավ զգա: Այն ինչ անցել է իր երակների միջով նա դա է պատկերել: Առաջ աշխատել է վառ գույների հետ, իսկ հիմա նկարներում գերակշռում է մոխրագույնը, որը շատ գեղեցիկ գույներ ունի: Իր ներսում գտնվող վառ կրակը կամաց-կամաց մոխիր է դարձել, արծաթ՝ փայլուն արծաթ, նա այդ արծաթի բանալին է ուզում.

«Նկարները կցուցադրվեն մեկ շաբաթ, վերջին անգամ Հայաստանում երեք տարի առաջ է եղել եւ կրկին նկարների ցուցադրությամբ: Երբ մաքրում ու զտում ես որեւէ բան, ստանում ես այն, ինչ միշտ երազել ես: Նկարներս ռիթմի մեջ են, կյանքը, երաժշտությունը, ամեն ինչ: Առարկաների ներքին աշխարհն է պետք տեսնել: Այսօր իմ տանն եմ եւ որպես պարտականություն նկարներս եմ ցուցադրում»:

Mansuryan-2

Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի համոզմամբ Մհեր Մանսուրյանը հրաշալի նկարիչ է, տաղանդավոր մարդ: Նա հավատարիմ է մնացել նկարչության սկզբունքներին եւ ակունքներին: Մանսուրյանի մտածողությունը ժամանակակից է: Անվրեպ ձեռք, բացառիկ տեսողականություն եւ նկարչական նուրբ զգացողություն:

Mansuryan-3

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով Մհեր Մանսուրյանի եղբայրն է, մեզ հետ զրույցում նշեց, որ իր եղբայրը նկարների նկատմամբ պատասխանատվություն ունի՝ ճաշակ, գույն, գծեր, ամեն ինչ: Նա զուրկ է խաբուսիկ արտիստականությունից, բանաստեղծությունը նկարների ներսում է:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30