Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միության հետ որեւէ փաստաթուղթ չկա ստորագրած

Սեպտեմբեր 11,2013 18:34

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ արտաքին քաղաքական գիծը գաղտնի պահվում ժողովրդից կամ առնվազն «փոքր ածու» ընդդիմությունից:

Նա հետաքրքրվում էր, թե ինչու չեն հրապարակում այն փաստաթղթերը, որոնցով Հայաստանը հարաբերվում է Մաքսային միության հետ: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ առայժմ Մաքսային միության հետ որեւէ փաստաթուղթ չկա ստորագրած, միակ բանը, որ կա՝ ՌԴ եւ ՀՀ նախագահների՝ սեպտեմբերի 3-ին հրապարակած հռչակագիրն է՝ մտադրությունների մասին: «Երբ երեք երկրները (ՌԴ, Ղազախստան, Բելառուս-Մ.Բ.) կորոշեն, որ Հայաստանին ընդունում են Մաքսային միության մեջ, նոր կսկսվի փաստաթղթերի վրա աշխատանքը»,-ասաց ԱԳ նախարարը՝ նշելով, որ դա կլինի ոչ շուտ, քան հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30