Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շեշտը դնում ենք սովորել սովորելու կարողության վրա». Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգա

Սեպտեմբեր 11,2013 18:33

Այսօր  «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան»   Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության (dvv international) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ  անցկացրեց  կեսօրյա դասընթաց ցկյանս (ողջ կյանքի ընթացքում) ուսումնառության թեման լուսաբանելու գործում հետաքրքրված լրագրողների համար: Դասընթացի ընթացքում խաղերի և քննարկումների միջոցով կազմակերպիչները ներկայացրեցին Ցկյանս ուսումնառության իրավիճակը Հայաստանում, խոսվեց ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառությունների մասին: Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի հիմնական գործառույթն է ստեղծել երկրում ուսումնական գործունեության կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք բոլոր քաղաքացիներին հնարավորություն կտան ուսումնառելու կյանքի ցանկացած փուլում, առանց տարիքային սահմանափակման սովորեցնել՝ սովորելու կարողություն բոլոր այն մարդկանց, ովքեր չունեն որոշակի կարծրատիպեր կապված ուսում ստանալու հետ:DSCN7599
«Մեր հիմնական  նպատակը Հայաստանում ընդհանուր բնակչության իրազեկության բարձրացումն է Ցկյանս ուսումնառության վերաբերյալ, նախ որպես գաղափար, և հետո որպես՝ համակարգ: Լիգան այսօր իր առջև շատ խնդիրներ ունի դրված,- մեզ հետ զրույցում նշեց  «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի» համակարգող Էդիթ Սողոմոնյանը և ավելացրեց, որ իրենց առաջնային խնդիրը՝ կարծրատիպերը կոտրելն է:
«Երբ մարդկանց ասում ենք՝ ցկյանս ուսումնառություն, նրանք մտածում են, թե ամբողջ կյանքը պետք է անցկացնեն դպրոցի-ինստիտուտի կառույցի մեջ, սակայն երբ խոսում ենք ողջ կյանքի ընթացքում ուսումնառության մասին, մենք շեշտը դնում ենք սովորել սովորելու կարողության վրա»,- ասում է Լիգայի համակարգողը:DSCN7585DSCN7583
Նա նաեւ նշում է, որ իրենց առաքելությունն է նպաստել ցկյանս ուսումնառության արդյունավետորեն գործող և կայուն զարգացող համակարգի ձևավորմանը՝ հանուն մարդու անձնային, քաղաքացիական, մասնագիտական շարունակական առաջնթացի և իհարկե կարևորելով լրատվամիջոցների դերը և նշանակությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում՝ իրականացնել մի շարք նմանատիպ դասընթաց-քննարկումներ:
Դասընթացի մասնակից Գրիգոր Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այս դասընթացի ընթացքում բացահայտումները ինձ համար իսկապես շատ էին: Նմանատիպ դասընթացները մարդկանց օգնում են բացի ֆորմալ կրթությունից՝ ստանալ նաև ոչ ֆորմալ կրթություն, այսինքն՝ ավելի ինֆորմացվել և հասկանալ, որ կրթությունը միայն համալսարանական կրթությամբ չի սահմանափակվում, այլ հնարավորություն է տալիս  գտնել ավելի լայն ինֆորմացիայի դաշտ և այդ դաշտում նոր միայն որոշ չափով ինքնուրույն զարգանալ»:

Հիշեցնենք, որ «Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգան»    իրավաբանական անձնանց միություն է, որը հիմանդրվել է 2012թ.-ին և ունի 12 անդամ կազմակերպություն, որոնք իրենց գործունեությունը ծավալում են մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընփացքում ուսումնառության բնագավառում:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30