Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Վարչապետը իրավունք չուներ գործուղման գնալու»

Սեպտեմբեր 11,2013 18:30

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց Փակ շուկայի մասին, սակայն մինչ այդ հայտարարեց, որ ուղղակի անընդունելի է այն փաստը, որ այսօրվա հարցուպատասխանին չի մասնակցում ՀՀ վարչապետը, որը գործուղման է մեկնել Չինաստան:

Ըստ պատգամավորի՝ Սահմանադրության պահանջով ԱԺ հետ հարցուպատասխանին պետք է մասնակցեն «վարչապետն ու կառավարության անդամները», եւ վարչապետը պետք է իր գործուղումները պլանավորեր այնպես, որ չբացակայեր հարցուպատասխանից: Նա նաեւ նկատեց, որ նախարար նշանակվելուց ի վեր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը (Յուրի Վարդանյանը-Մ.Բ.) ներկա չի եղել եւ ոչ մի հարցուպատասխանի.«Խնդրում եմ տեղեկացրեք նրանց, որ Հայաստանում գոյություն ունի Սահմանադրություն»: Նրա հարցը վերաբերվում էր «պատմական արժեք ներկայացնող Փակ շուկայի անվերադարձ ոչնչացմանը», որն իրականացվել է «քաղաքապետարանի եւ իրավապահ մարմինների բացարձակ թողտվությամբ»:

Ըստ պարոն Փաշինյանի՝ այն վնասը, որ հասցվել է մեր պետությանը, այլեւս անշրջելի է, եւ այս պարագայում անընդունելի է վարչապետի բացակայությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորին խնդրեց համաձայնվել՝ գրավոր ձեւակերպելու իր հարցը, քանի որ վարչապետը «երկրի հետ կապված հարցերով» գործուղման է մեկնել:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց  արձանագրել, որ ինքն «իսկապես չի համաձայնվում, թող վարչապետը Չինաստանից գա ու հարցին պատասխանի», քանի  որ վարչապետը ուղղակի պատասխանատվություն է կրում Փակ շուկայի կորստի համար, որովհետեւ դեռ 2012-ին ինքը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացրել է: Ու չնայած ԱԺ պատգամավորը դեմ էր, այդուհանդերձ, ԱԺ նախագահը մեկ անգամ էլ հորդորեց գրավոր ներկայացնել հարցը, հաշվի առնելով հատկապես, որ վեց տարիների ընթացքում առաջին անգամ է, որ վարչապետը բացակայում է հարցուպատասխանից: «Շնորհակալություն, պարոն Փաշինյան, շնորհակալություն… »,-ամեն դեպքում ասաց ԱԺ նախագահը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է, ինչ լավ միտք, գաղափար, նորարարություն և այլն կարող է Չինաստանից բերել
    վարչափետը, երբ նրա ուղեղը բացի դիվերսիֆիկացիայից՝ դեպի օֆշորային գոտի, ուրիշ ոչ մի բան
    իվիճակի չէ մտածէլ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30