Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք աշխույժ թանգարանային կյանքով ենք ապրում». Գայանե Գրիգորյան

Սեպտեմբեր 11,2013 17:52

0005 0004 0006«Միջոցառման նպատակն է իրազեկ պահել աշակերտներին և, հատկապես, ավագ դպրոցի դպրոցականներին երկիր մոլորակի զարգացման, պատմության, առաջացման մասին եւ գիտելիքներ հաղորդել մի մոլորակի մասին, որի վրա ապրում ենք, որի բնակիչներն ենք մենք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Գիտելիքի օրվան» նվիրված «Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…» միջոցառումների շարքի մասին նշեց ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կապ է ստեղծվում աշակերտների եւ բնության միջեւ, բնական երեւույթների իմացության հետ: Նրանք պետք է երկիր մոլորակը ընդունեն այնպես, ինչպես աճող օրգանիզմ: Նախընտրել են բարձր դասարանի աշակերտների հետ հանդիպում կազմակերպել, քանի որ վաղը նրանց առջեւ մասնագիտական կողմնորոշման հարց կդրվի.
«Մենք աշխույժ թանգարանային կյանքով ենք ապրում, կազմակերպում ենք խաղեր, հանդիպումներ, էքսկուրսիաներ: Թանգարանը ֆորմալ կրթական միջավայր է, ունենք հարուստ ցուցանմուշների բազա, հանրությանը մենք տալիս ենք գիտելիքներ երկրի մոլորակի եւ օգտակար հանածոների մասին, անմիջական հարցազրույցի մեջ մտնելով լսում ենք այցելուների կարծիքը»:

Միջոցառմանը ներկա էին դպրոցականներ Երեւանից եւ տարբեր մարզերից:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Պատանի գիտակներ» ինտելեկտուալ ակումբի անդամ Էլինա Գեղամյանի խոսքով՝ ինքնակրթության միջոցով երեխաների ու երիտասարդների զարգացումն է կարեւոր. «Մենք ցանկանում ենք համագործակցել թանգարանի հետ, իմ երկիրն ինձ համար մեծ նշանակություն ունի, սիրում եմ ճշտել, բացահայտել եւ զարգանալ: Պետք է լիովին ճանաչել սեփական երկիրդ, հայրենիքի դռները բաց են բոլորի առջեւ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30