Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. Եթե մրցունակ արտադրանք ունենանք, Եվրոպան չի մերժի մեզ`ինչ է թե Մաքսային միության մեջ ենք (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2013 17:48

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի կենտրոնում խոսեց Հայաստանում շարունակվող թանկացումների, դրանց պատճառների եւ հետևանքների մասին: 

Ըստ նրա, մինչ թանկացումներին անցնելը պաշտպանված սպառող պետք է ունենալ, որի համար նախ պետք է ստեղծել բիզնես- միջավայր, հանրային վերահսկողություն եւ հանրային աջակցություն, պետական վերահսկողություն, պետական աջակցություն եւ համապատասխան օրենսդրություն՝ այդ ամենը վերահսկելու եւ կարգավորելու համար:
Պարոն Պիպոյանի խոսքերով, կա «հանրային հարցերով հանձնաժողով, որը չի զբաղվում վերահսկողությամբ, գոյություն ունեն վերահսկողություն իրականացնող այլ մարմիններ, որոնցից նույնպես դուրս է այդ գործառույթը: Բացի ուսման վարձի եւ տրանսպորտի թանկացման հարցերից, այլ թանկացումների համար կառավարությունում քննարկում չի լինում»:
Պարոն Պիպոյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.

Aravot.am-ի հարցին, թե բողոքելով՝ չկա, չունենք, չի վերահսկվում դաշտը, վերահսկողությունը իրականացնելու համար ինչպիսի լուծումներ եք առաջարկում, պրն Պիպոյանը պատասխանեց, որ միայն կառավարության խնդիրը չէ վերահսկողություն իրականացնելը, ըստ նրա, պետք է անպայման հասարակական ճնշում ու վերահսկողություն լինի:

«Մեր տնտեսությանը նախ պետք է մրցունակ արտադրանք ունենալ եւ պետք է հասկանալ՝ ինչն է անհրաժեշտ արտադրել, ինչը` ոչ: Բոլորը խոսում են Մաքսային միության եւ ասոցացման մասին, բայց քանի՞ քաղաքացի է տեղյակ, թե ինչ է Մաքսային միությունը եւ ասոցացումը, ինչ է տալու եւ ինչ է վերցնելու այն մեզնից»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Ասոցացման համաձայնագրի մասին խոսելով էլ նա հավելեց, որ մեր տնտեսությանը լուրջ վերաբերվելով եւ ունենալով մրցունակ արտահանմանը ենթակա մթերք, Եվրոպան չի մերժի այդպիսի ապրանքը` ինչ է թե Մաքսային միության մեջ ենք: Հետեւաբար, ըստ նրա, պետք է առաջին քայլը լինի այն, որ վերահսկենք ու զարգացնենք տնտեսությունը:
Պարոն Պիպոյանի խոսքերով. «Ո՞վ կարող է թուրքական լոլիկը տարբերել մեր տեղականից, կամ արտադրության մեջ զգալ տարբերությունը կարագի եւ բուսայուղի: Վերահսկողությունը պետք է այնպես կատարվի, որ սպառողը որոշի 150 դրամով պաղպաղակ գնի, քանի որ կարագով է,թե 100 դրամով, որովհետեւ բուսայուղով է: 280 հոգանոց սննդի անվտանգության պետական ծառայություն ունենք, տարվա կտրվածքով 300 ստուգում է իրականացնում, 44 հոգանոց շուկայի վերահսկողությունում աշխատող ունենք, 300 ստուգում էլ նրանք են իրականացնում, առանց լաբորատոր ստուգումների»:

Նրա ներկայացմամբ. «Ամբողջ աշխարհում է գները թանկանում, բայց այդ երկրների տնտեսական կողմը պահված է եւ միշտ բալանսի վրա: Մեր խնդիրը այն է, որ բալանս չկա եւ աշխատավարձի բարձրացումն ու գնաճը միմյանց հետ չեն համապատասխանում»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30